20 փաստ Կալաշնիկովի ինքնաձիգի մասին, որոնք դուք հաստատ չեք լսել

Կալաշնիկովի ինքնաձիգ՝ աշխարհի ամենատարածված և ամենամահաբեր զենքը:
1. Ինքնաձիգի ստեղծման համար 1947 թ-ին Միխայիլ Կալաշնիկովը ստացավ Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ և «Կարմիր Աստղ» շքանշան: Մրցանակը կազմեց 150 հազար ռուբլի: Այդ գումարով այն ժամանակ հնարավոր էր գնել 10 հատ «Победа» ավտոմեքենա (այն արժեր մոտ 16 հազար ռուբլի):

2. Ինքնաձիգը խորհրդային սպառազինության մեջ օգտագործվում է 1949 թ.-ից: Այն պաշտոնապես անվանում են «7,62-մմ Կալաշնիկովի ինքնաձիգ 1947 թ.-ի արտադրության» (АК-47): Երբեմն այն ուղղակի անվանում են «Կալաշ»: Զինագործի խոսքերով, իր ստեղծած զենքի կարևոր հատկանիշը համարվում է պարզությունն ու հուսալիությունը: «Ես, լինելով սերժանտ, ստեղծել եմ ինքնաձիգ, սակայն ոչ մի վայրկյան չեմ մոռացել, որ զինվորները ակադեմիա չեն ավարտել»,- ասում էր զինագործը:

3. Խորհրդային տարիներին Կալաշնիկովի ինքնաձիգի քանդում-հավաքումը համարվում էր «Նախնական զինվորական պատրատություն» առարկայի շրջանակներում պարտադիր նախապայման:

4. Կալաշնիկովի ինքնաձիգը, շնորհիվ իր պարզ կառուցվածքի, այդքան էլ թանկ չէ: Շատ երկրներում այն ավելի էժան է, քան մեկ հավը:

5. Foreign Policy ամսագրի գնահատականներով, Սև շուկայում մեկ ինքնաձիգի արժեքը տատանվում է 10-ից (Աֆղանստանում) մինչև 4000 դոլարի միջև (Հնդկաստանում): ԱՄՆ-ում ինքնաձիգը հնարավոր է ձեռք բերել 70-350 դոլարով:

6. Կալաշնիկովի ինքնաձիգը մտնում է «Գիննեսի Ռեկորդների գրքի» մեջ որպես աշխարհում ամենատարածված զենք: Ներկա դրությամբ աշխարհում հաշվվում է մոտ 100 միլիոն АК: Դա նշանակում է, որ մեր մոլորակի յուրաքանչյուր հասուն 60 մարդկանցից մեկը զինված է АК-ով:

7. Կալաշնիկովի ինքանձիգը մտնում է 106 երկրների բանակների և հատուկ նշանակության վաշտերի սպառազինության մեջ: Ռուսական բանակում այն արդեն 65 տարի է օգտագործվում է:

8. Կալաշնիկովի ինքնաձիգը պատկերված է մի քանի պետությունների զինանշաններին: Ներկա պահին այն առկա է Զիմբաբվեի (1980 թ.-ից), Մոզամբիկի (1975 թ.-ից) և ասիական Արևելյան Թիմորի պետության զինանշանների վրա: 1984-1997 թթ. АК-ն պատկերված էր աֆրիկյան Բուրկինա Ֆասո պետության զինանշանին: Բացի դրանից, գոյություն ուներ նախագիծ, որով այն պետք է պատկերվեր նաև Կոնգոյի զինանշանին: АК-ն պատկերված է նաև լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորման տարբերանշանին:

9. Մի քանի աֆրիկյան երկրներում նորածիններին տալիս են Կալաշ անունը՝ ի պատիվ ինքնաձիգի:

10. Ռուս բասկետբոլիստ Անդրեյ Կիրիրլենկոն, որը ծնունդով Իժևսկից էր, որտեղ արտադրվում է հայտնի ինքնաձիգը, ԱՄՆ-ում ստացել էր АК-47 մականունը և հանդես էր գալիս Utah Jazz ակումբի կազմում՝ 47 համարի ներքո:

11.Եգիպտոսում, Սինայի թերակղզու ափին, տեղադրված է հուշարձան ի պատիվ Կալաշնիկովի ինքնաձիգի: Իրաքում կա մզկիթ, որի մինարեթները կառուցված է ինքնաձիգի պահունակի տեսքով:

12. Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի մոտ կար փոփոխված կառուցվածքով և ամբողջությամբ ոսկեզօծ ինքնաձիգ:

13. Համար մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենը իր բոլոր տեսաուղերձները նկարում էր ինքնաձիգի ֆոնին:

14. 2008 թ.-ին ՌԴ-ի Կենտրոնական Բանկը թողարկեց ինքնաձիգի պատկերով մետաղադրամներ՝ ի պատիվ Ուդմուրտիայի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու 450-ամյակի:

15. Ինքնաձիգի ստեղծման 60-ամյակի կապակցությամբ Նոր Զելանդիայում թողարկեցին 2 նորզելանդական դոլարի արժեք ունեցող մետաղադրամներ, որոնց վրա փորագրված էր ինքնաձիգի անվանումը:

16. 20-րդ դարի վերջին, ֆրանսիական «Libération» թերթը Կալաշնիկովի ինքնաձիգը համարեց դարի հայտնագործություն: Հայտնի ինքնաձիգին հաջողվել է շրջանցել ատոմային ռումբին և տիեզերական տեխնոլոգիաներին:

17. 2004 թ.-ին «Playboy» ամսագիրը Կալաշնիկովի ինքնաձիգը համարեց մեկը այն 50 արտադրանքներից, որոնք փոխել են աշխարհը: Նրան տեղ հատկացվեց Apple Macintosh համակարգչից, հակաբեղմնավորման հաբերից և Sony Betamax տեսաձայնագրիչից հետո:

18. Կալաշնիկովի ինքնաձիգը, կապ չունի АК-47-ը, թե АК-74-ը, համարվում է համակաարգչային խաղերի հայտնի զինատեսակներից մեկը:

19. Տեսակետ կա, որ իինքնաձիգից սպանվել է ավելի շատ մարդ, քան ծանր հրետանու, ավիառմբարկուների և հրթիռային կրակներից: Ամեն տարի, ինքնաձիգի գնդակից մահանում է 1/4 միլիոն մարդ:

20. Ռուս լեգենդար զինագործ Միխայիլ Կալաշնիկովը ասում էր, որ ամբողջ կյանքում զենք է ստեղծել պաշտպանվելու համար, այլ ոչ թե սպանելու: «Ես հանգիստ քնում եմ, որովհետև ես միշտ ստեղծել եմ պաշտպանվելու զենք: Այդ քաղաքական գործիչները չեն կարողանում պայմանավորվել և օգտագործում են այն սպանության համար»,- ասում էր զինագործը:

Լեգենդար զինագործը մահացավ 2013 թ.-ի դեկտեմբերի 23-ին՝ 95 տարեկան հասակում: «Ես աշխարհում խաղաղության կողմնակից եմ, իսկ ինքնաձիգները պաշտանում են այն»,- սիրում էր կրկնել Կալաշնիկովը:
Կալաշնիկովի հուղարկավորությունը