Երկրների ղեկավարների 10 անսովոր նվերները՝ ծննդյան օրվա կապակցությամբ


Երբ անցյալ տարի Վլադիմիր Պուտինը Բալիում նշում էր իր 61-ամյակը, Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգը կիթառով Happy Birthday to You էր երգում նրա համար, իսկ մյուս մասնակիցները՝ ձայնակցում: Նախագահի տարեդարձը նշեցին նաև Մոսկվայում: Այսպես, փոխվարչապետի եղբայր Արկադի Դավիդովիչը, գործարար Միխայիլ Դվորկովիչը և ևս մի քանի հոգի փորձեցին բարձր շենքերից մեկի տանիքից օդապարիկ բաց թողնել՝ նախագահին ուղղված շնորհավորանքով: Բայց նրանց ձերբակալեցին՝ հասարակական կարգը խախտելու համար: Նմանատիպ նվերներ ստացել են նաև մյուս երկրների ղեկավարները: Թվեմ դրանցից մի քանիսին:

Սիրո խոստովանություն՝ Օբամայի համար


Միշել Օբաման 2013 թ.-ի օգոստոսի 4-ին հանրորեն սեր խոստովանեց ամուսնուն՝ Բարակին, երբ լրացավ վերջինիս 52-ամյակը: Միշելը Թվիթերի իր էջում գրել էր. «Ծնունդդ շնորհավոր, Բարակ: Դու մի քիչ ճերմակել ես, բայց ես այժմ քեզ ավելի շատ եմ սիրում»: Նա իր պոստում ներառել էր նաև իր և ամուսնու երիտասարդության տարիների սև-սպիտակ լուսանկարը:


73 մետրոնաոց գորգ՝ Նազարբաևի համար


2013 թ.-ին Ղազախստանի նախագահը, իր 73-ամյակի կապակցությամբ, հսկա չափերի գորգ նվեր ստացավ: Նրան նվիրեցին 73 մետրանոց ձեռքով կարված գորգ: Գորգի պատրաստման համար մի ամբողջ հոտ ոչխարի բուրդ էր հարկավոր եղել, իսկ այն պատրաստել էին երկու օրալմանուհիներ՝ Չինաստանից:
73 մետրանոց ձեռագործը Նուրսուլթան Նազարբաևի համար հավաքել են երկու տարբեր գույների բրդից՝ սև և սպիտակ, և նախշազարդել տարբեր գույնի թելերով: Հսկայական գորգի վրա կանայք աշխատել են յոթ ամիս:


Էժանագին սվիտեր՝ Ջորջ Բուշ-Կրտսերի համար


Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը որոշեց, որ գլխավորը նվերը չէ, այլ ուշադրությունը, և 2006 թ.-ին, Ջորջ Բուշ-Կրտսերի ծննդյան օրը, նրան մի էժանագին սվիտեր նվիրեց: Burberry London սվիտերը արժեր ընդամենը 140 դոլար: Այն մտնում էր բրենդի վերջին հավաքածուի մեջ, բայց մնացածից ավելի էժան էր: Քաղաքական գործիչները փախանակվեցին կատակներով. Բուշն ասաց, իբր իրեն հայտնի է, որ Բլեերը սվիտերն անձամբ է ընտրել, իսկ նվիրողը հայտարարեց, որ այդ իրն ինքն անձամբ է գործել:


Գորբաչովն այժմ նաև խոլորձի տեսակ է


2001 թ.-ին, իր ծննդյան 70-ամյակին, Միխայիլ Գորբաչովը նոր կյանք ստացավ խոլորձների մեջ: ԽՍՀՄ վերջին նախագահի նախկին ընկերը՝  Ֆրանկ Բրանդենբուրգը, որը այգեպան է Գերմանիայում, որոշեց Բոլիվիայում հայտնաբերված խոլորձի (орхидея) նոր տեսակն անվանել Maxillaria gorbaschowii: Կարմիր ծաղիկով բույսը 25 սմ երկարություն ունի: Ճիշտ է, ծննդյան օրը ծաղիկը Գորբաչովին անձամբ չներկայացրեցին: Բրանդենբուրգը հոբելյարին խտասկավառակ փոխանցեց՝ ծաղկի նկարագրմամբ և նկարներով: «Աշխարհի բոլոր էկոլոգների համար Գորբաչովը համար մեկ «կանաչն» է, որովհետև նրա ջանքերի շնորհիվ էր, որ մոլորակը փրկվեց միջուկային աղետից»,- հայտարարեց Բրանդենբուրգը՝ նվիրելով նվերը:

Վառ գույնի գուլպաներ՝ Բուշ Ավագի համար


Ջորջ Բուշ-Ավագը իր 89-ամյակին ստացավ համացանցային հասարակության ուշադրությունը: 2013 թ.-ի հունիսի 12-ին հազարավոր մարդիկ համացանցում տեղադրեցին իրենց նկարները՝ վառ գույնի գուլպաներով: Դրանով մարդիկ ընդգծեցին քաղաքական գործչի սերը՝ այդ հանգուստի մասի վառ գույների նկատմամբ: Բանն այն է, որ նա մեկ տարի առաջ, վառ կարմրակապտավուն գուլպաներով ներկայացել էր հանրությանը՝ Սպիտակ տանը իր որդու դիմանկարի պաշտոնական բացմանը: Վառ գույների գուլպաներով էին նաև նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, կոնգերսմեն Նենսի Փելոսին և Ջենա Հեգերի թոռնուհին:


Գեյ-ամուսնություն՝ Կաստրոյի համար


2011 թ.-ին՝ Ֆիդել Կաստրոյի ծննդյան օրը, Կուբայում, Ազատության կղզու պատմության մեջ առաջին անգամ, տեղի ունեցավ միասեռ ամուսնությունը: Կաստրոյի 85-ամյակին՝ օգոստոսի 13-ին, ամուսնացան տղամարդն ու մի տրանսեքսուալ, որին պաշտոնապես կին էին ճանաչել: Այդպիսով, փաստացի չխախտվեց կղզու՝ միասեռ ամուսնություններն արգելող օրենքի և ոչ մի դրույթ: Նորապսակները այդ օրը ընտրել էին դիտմամբ, որպեսզի սիմվոլիկ նվեր մատուցեին Կաստրոյին, ով հայտնի է նրանով, որ 30 տարի շարունակ պայքարել է կղզում միասեռականության դեմ: Իսկ երիտասարդները դրաձան հակառակ շարժման պարտիզաններ: Հարսնացու Վենդի Իրիեպան առաջիններից մեկն էր Կուբայում, որը փոխեց իր սեռը 2007 թ.-ին, իսկ ամուսինը՝ Իգնասիո Էստրադան, գեյերի իրավունքների ակտիվ պաշտպան է:


Նոր կին՝ ծննդյան օրվա առթիվ


2007 թ.-ին Սվազիլենդի արքա Մսվատի 3-րդը ինքն իրեն նվեր արեց. իր ծննդյան տոնակատարության ժամանակ գաղտնի նշանվեց իր 13-ամյա հարսնացուի հետ: Մայրցամաքի միակ բացարձակ միապետը, որը այդ պահին 39 տարեկան էր, ամուսնացավ 13-ամյա Ֆինդայիլ Քեմբլի հետ: Արարողությունը փակ էր, մասնակցում էին միայն թագավորական ընտանիքի անդամները: Սվազիլենդի ԶԼՄ-ների հաղորդմամբ, արքան «չի նեղացրել» 13-ամյա կնոջը, նրան նվիրել է թանկարժեք իրեր, ինչպես նաև BMW X5 ավտոմեքենա:

Maybach՝ Լուկաշենկոյի համար


2012 թ.-ին Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվ առթիվ Maybach մակնիշի ավտոմեքենա նվեր ստացավ: Ինչպես բացատրեց պետության ղեկավարը, դա իրեն նվիրել է ոմն մի ռուս: Սակայն բեռառուս առաջնորդը հայտարարեց, որ այդ ավտոմեքենայով չի պատրաստվում երթևեկել: Իսկ ավելի ուշ բեռլառուսցի բլոգերները հրապարակել էին նկարներ, որտեղ այդ մակնիշի մեքենա ընդգրկված էր նախագահական ավտոշարասյան մեջ:


Ոսկե մետաղադրամ՝ Յանուկովիչի պատկերով

Անցյալ տարի, Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ծննդյան կապակցությամբ, երկրի Ազգային բանկը պատրաստեց կեսկիլոգրամանոց ոսկե մետաղադրամներ՝ նախագահի պատկերով: Նրա դիմապատկերի կողքին երկու թանկարժեք քարեր էին տեղադրված, իսկ հակառակ կողմում փորագրված էր «На долгие лета!»: 2013 թ.-ի հուլիսի 9-ին Յանուկովիչը դարձել էր 63 տարեկան:


Մեկ գնացք նվեր՝ Կիմ Չեն Ինի համար


2010 թ.-ի իր ծննդյան օրը Կին Չեն Ինը պետք է մեկ գնացք նվերներ ստանար: Գնացքը, որը ուղևորվում էր Չինաստանին սահմանակից Սինիիդջու քաղաքից և բեռնված էր տարատեսակ նվերներով՝ հեռուստացույցից մինչև թանկարժեք ձեռքի ժամացույց, հյուսիսկորեական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ռելսերից դուրս էր եկել: Ի՞նչ եղավ բեռների հետ, չպարզաբանվեց: Վարկածներից մեկի հանաձայն, դա դիվերսիա էր չուչխե գաղափարախոսության դեմ, համաձայն մյուսի՝ գնացքը ռելսերից դուրս էր եկել ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով: