Կկարողանա՞ք լուծել 4-րդ դասարանի այս գլուխկոտրուկը

Եկեք փորձենք լուծել 4-րդ դասարանի «Ուղեղի մարզում» առարկայից այս գլուխկոտրուկը, որն առաջին հայացքից պարզ է թվում, բայց իրականում շատ ջանք կպահանջի այն լուծելու համար։

«Սև գնդապետների» ռեժիմը․ Եվրոպայի վերջին ռազմական բռնապետության պատմությունը

1960-ական թվականների երկրորդ կեսին համաշխարհային պատմության մեջ հստակ համոզմունք էր ստեղծվել, որ Եվրոպայում նոր ռազմական ռեժիմների առաջացումն անհնար է:

Քչերն են տեղյակ, որ Նապոլեոն Բոնապարտն օրինական որդի է ունեցել, ում ճակատագիրը շատ դաժան է եղել


Նապոլեոն Բոնապարտի անունը հայտնի է գրեթե բոլորին, սակայն քչերն են տեղյակ, որ կայսրը երեխաներ է ունեցել, մասնավորապես՝ օրինական որդի, ով գահաժառանգ պետք է դառնար:

Նապոլեոն Բոնապարտի կրտսեր որդին, ով միակն էր, որը ծնվել էր օրինական ամուսնությունից, Նապոլեոն Ֆրանսուա Ժոզեֆ Շառլ Բոնապարտն էր, ով կարճ կյանք է ունեցել: Նա Նապոլեոնի գահաժառանգն էր, սակայն այդպես էլ չի գահակալել: Չնայած իր ազնիվ ծագմանը՝ նա մեկուսացվել էր ֆրանսիական ամրոցի տարածքից ու իր ծնողներից, և փաստացիորեն պահվում էր ավստրիական ամրոցի տարածքում:

Նրան լավ ապագա էր սպասվում, սակայն ազնվատոհմ Բոնապարտների սպասումները տան որդին այդպես էլ չիրականացրեց՝ մահանալով 21 տարեկան հասակում:


13 տարի ամուսնության մեջ գտնվելուց հետո Նապոլեոնը որոշեց ամուսնալուծվել անզավակ Ժոզեֆինայից, որպեսզի ամուսնանա այն կնոջ հետ, ով կկարողանար նրան գահաժառանգ պարգևել: Այդ ժամանակ նա արդեն երկու անօրինական որդի ուներ՝ մեկն՝ Էլեոնորա Դենյուել դը լա Պլենից, մյուսը՝ Մարիա Վալևսկայայից: Նա ցանկանում էր ամուսնանալ այնպիսի մեկի հետ, ում հետ կապը կամրապնդեր իր դիրքերը, այսինքն՝ կինը պետք է լիներ այլ պետության ազնվատոհմիկ: Նապոլեոնն այդ դերում տեսնում էր ռուս կայսր Ալեքսանդր I-ի քրոջը, սակայն մերժում ստացավ: Այդ ժամանակ նրա ընտրությունը կանգ առավ ավստրիացի կայսր Ֆրանց I-ի դուստր Մարիա-Լուիզայի վրա: Նրանց ամուսնությունը կայացավ 1810-ին, իսկ մեկ տարի անց ծնվեց նրանց որդին՝ Նապոլեոն Ֆրանսուա Ժոզեֆ Շառլը, ով հռոմեական արքայի տիտղոս ստացավ:


Տնտեսական ճգնաժամից և ռազմական փլուզումից հետո 1814 թ. Նապոլեոնը հրաժարվեց գահից՝ զիջելով այն իր օրինական որդուն, սակայն հաղթողները Բոնապարտներին գահընկեց արեցին ու Ֆրանսիայում վերականգնեցին Բուրբոնների իշխանությունը: Վաթերլոյի 1815 թ. ճակատամարտում պարտությունը վերջ դրեց Նապոլեոն Բոնապարտի իշխանությանը: Գահից նրա կրկնակի հրաժարումը՝ հօգուտ որդու, աջակցություն չստացավ ոչ ոքի կողմից, և չնայած փարիզյան օրենսդիր մարմինները 1815 թ. հունիսին Նապոլեոն II-ին կայսր հռչակեցին, վերջինս փաստացիորեն երբեք չգահակալեց:


4 տարեկանից ի վեր Նապոլեոն Ֆրանսուա Ժոզեֆը մեծացել է առանց հոր: Մայրը նոր սիրավեպով էր տարվել. նրա նոր ընտրյալը կոմս Նայպերգն էր, որից չորս երեխա էր ունեցել: Բացի նրանից, որ Նապոլեոն Ժոզեֆը հոգեկան խնդիրներ ուներ ծնողների ծայրահեղ անուշադրության պատճառով, նա նաև «քաղաքական վտանգի» մեջ էր: Նա մշտապես գտնվում էր ավստրիական իշխանությունների հսկողության տակ ու մանկուց ինտրիգի օբյեկտ էր հանդիսանում:


Ավստրիական ամրոցում հոգում էին այն մասին, որ Նապոլեոնի անունն ընդհանրապես չհիշատակվի, իսկ նրա որդուն անվանեն երկրորդ անունով՝ Ֆրանց: Երեխային ստիպում էին մոռանալ ֆրանսերենն ու խոսել միայն գերմաներենով: Նրան դաստիարակում էին ինչպես ավստրիացի արքայազնի, մեծացնում էին Վիեննայի շրջակայքում գտնվող Շոնբրուն ամրոցում, և չնայած ազնվական ծագմանը՝ Ֆրանցը փաստացիորեն գերի էր այնտեղ: Կառավարության անդամները նրանից աչք չէին կտրում. չէ՞ որ բոնապարտցիները մեծ հույսեր էին կապում Ֆրանցի հետ՝ որպես ֆրանսիական գահի հաջորդի:


Երիտասարդը շատ էր հետաքրքրվում ռազմական պատմությամբ, շատ էր կարդում և երազում էր ռազմական կարիերայի մասին, սակայն նրա ունակություններն այդպես էլ ի հայտ չեկան: Նրա ուսուցիչը գրում էր. «Անվստահ էր, որը միգուցե իր դիրքից էր գալիս, փորձառու և խելացի հայացք ուներ, բանավեճերում և զրույցներում մարդկանց հաղթում էր»: 20 տարեկանում Ֆրանցն արդեն փոխգնդապետի կոչում ուներ, սակայն դրանից մեկ տարի անց թոքերի տուբերկուլյոզ ձեռք բերեց և 1832 թ. հանկարծամահ եղավ: Շշուկներ էին պտտվում, որ նրան թունավորել են, սակայն դրանք չեն ապացուցվել:


Ֆրանցն այդպես էլ չիրագործեց հոր երազանքներն ու հույսերը: Նապոլեոն Բոնապարտն այլևս ուղիղ ժառանգներ չուներ, և ֆրանսիական գահը զբաղեցրեց Ֆրանցի զարմիկը՝ արքայազն Լուի Նապոլեոնը, ով 1852 թ. իրեն Նապոլեոն III հռչակեց: Իր հոր հետ միավորվել Ֆրանցին հաջողվեց միայն մահից հետո, երբ Հիտլերի հրամանով նրա մարմնի մնացորդները տեղափոխվեցին Փարիզ և թաղվեցին Նապոլեոն Բոնապարտի գերեզմանի կողքին:


Նապոլեոն II-ը ֆրանսիական պատմության ամենախորհրդավոր և ռոմանտիկ կերպարներից մեկը դարձավ: Նրա ճակատագիրը Էդմոն Ռոստանին ոգեշնչեց՝ ստեղծելու բանաստեղծություններ և պիեսներ, որոնք Մարինա Ցվետաևայի սեղանի գրքերն էին:

Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։

Ովքե՞ր էին իրականում գլադիատորները. միֆեր և ճշմարտություն

Մեր պատկերացումները գլադիատորների մասին ստեղծվել են հոլիվուդյան ֆիլմեր դիտելու արդյունքում, որտեղ կինեմատոգրաֆիական երևակայությունը շատ բարձր մակարդակի վրա է:

Մահափորձեր, որոնք պիտի փոխեին աշխարհը․ Շառլ դը Գոլ

Հարձակում գեներալի վրա

Մահափորձերից շատերը միևնույն նպատակն են հետապնդել՝ վերացնել պետության ղեկավարին և հասնել քաղաքական հեղաշրջման։

Արծաթը առանց պատճառի չի սևանում. սա պետք է իմանա յուրաքանչյուրը

Պատահում է այնպես, որ լուսնային մետաղ արծաթն առանց պատճառի սկսում է սևանալ՝ անկախ այն բանից, որ այն պարբերաբեր մաքրում և փայլեցնում են: 
Այսօր կխոսենք այդ երևույթի մի քանի տարածված բացատրությունների մասին: