Ովքե՞ր էին իրականում գլադիատորները. միֆեր և ճշմարտություն

Մեր պատկերացումները գլադիատորների մասին ստեղծվել են հոլիվուդյան ֆիլմեր դիտելու արդյունքում, որտեղ կինեմատոգրաֆիական երևակայությունը շատ բարձր մակարդակի վրա է:
Ժամանակն է պարզելու բոլոր միֆերը և բացահայտելու ճշմարտությունը:


Միֆ. բոլոր գլադիատորները տղամարդիկ էին



Կանայք ևս եղել են գլադիատորներ և կոչվել են gladiatrices` «գլադիատորուհիներ»: Գոյություն ունեն փաստաթղթեր, որտեղ պատմվում է Ներոնի կառավարման ժամանակ (37-68 թթ.) կին գլադիատորների մասին: Պատմաբանները վստահ են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների միջև մարտեր եղել են անգամ ավելի վաղ: Այս ավանդույթը խստորեն քննադատել է հռոմեացի խոշոր բանաստեղծ, երգիծաբան Դեցիմուս Յունիուս Յուվենալիսը իր երգիծանքներում: Մեր թվարկության 200-ական թվականներին Սեվերուս կայսրն արգելեց կանանց մասնակցել գլադիատորական մարտերին, սակայն այդ արգելքը հաճախ անտեսվում էր:



Միֆ. հանդիսատեսը որոշում էր գլադիատորի ճակատագիրը



Եթե գլադիատորը մահացու վիրավորվել էր և կորցրել էր գիտակցությունը, ապա նրա կյանքին վերջ էին տալիս արենայի սահմաններից դուրս հատուկ մուրճի օգնությամբ, որը չէր օգտագործվում մարտի ժամանակ: Իսկ եթե մարտիկը դեռ գիտակցություն ուներ, ապա նրա ճակատագիրը որոշում էր հանդիսատեսը:

Հանդիսատեսի՝ ձեռքի բութ մատը վերև պարզելը նշանակում էր, որ գլադիատորին պետք է ողջ պահել, իսկ ներքև պարզած բութը նշանակում էր, որ նա պետք է մահանա:

Հայտնի չէ, թե ով է իրականում այս մասին խոսել, սակայն մեր օրեր չեն հասել այս երևույթն ապացուցող փաստեր ո՛չ գրավոր, ո՛չ էլ հուշարձանների տեսքով:

Հռոմեացի գրողները հիշատակում են նշանների մասին, որոնց միջոցով ամբոխն իր կարծիքն էր արտահայտում, սակայն չէին նշում, թե որոնք էին այդ նշանները: Այնպես որ, սա ևս մեկ միֆ է:



Միֆ. բոլոր գլադիատորները ստրուկներ էին



Հաճախ այն հարցին, թե ովքեր էին գլադիատորները, մարդիկ պատասխանում են՝ ստրուկներ էին, որոնք ստիպված էին պայքարել իրար դեմ հանդիսատեսին զվարճացնելու նպատակով: Սակայն իրականում գլադիատորների մեջ կային նաև ազատ քաղաքացիներ, որոնք ուղղակի փորձում էին հայտնի դառնալ:



Միֆ. գլադիատորներն էժան աշխատուժ էին՝ ամբոխին զվարճացնելու համար նախատեսված

Իրականում գլադիատորներն իրենց գործի մասնագետներն էին, որոնց կրթության և բուժման համար մեծ գումարներ էին հատկացվում: Գլադիատորական դպրոցներում ամեն օր մի քանի ժամ մարզումներ էին անցկացվում, իսկ նրանց առողջական վիճակը հսկում էին հատուկ բժիշկները: Օրինակ՝ այն ժամանակվա հայտնի բժիշկ Գալեն Կլավդիոսն աշխատում էր Մեծ կայսերական գլադիատորական դպրոցում: Ֆիզիկական պատրաստվածության մակարդակով գլադիատորներն անցնում էին ժամանակակից աթլետներին:

Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий