Ըստ ՀՀ Զենքի մասին օրենքի. սառը զենք՝ մարդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենքն է:
Զենքի մասին օրենքն առանձնացնում է սառը զենքի երկու հիմնական խմբեր. մասնավորապես սառը և սառը նետողական։
Առաջին խմբին են պատկանում թրերը, սրերը, թրադաշույնները (ծակող-կտրող), դանակները, դաշույնները, սվինները (ծակող-կտրող), սուսերը, սվինադաշույնները (ստիլետները), ինչպես նաև լախտերը, գավազանները, գուրզերը (հարվածող-ջարդող)։
Երկրորդ խմբին են պատկանում աղեղները, արբալետները և կրակող սայրերով դանակների տիպի էկզոտիկ այլ զենքեր։
Տանը, ավտոտնակում և ամառանոցում (այսինքն՝ «բնակելի» վայրում) կարելի է պահել ցանկացած սառը զենք։ Հանցանք է համարվում միայն այն ժամանակ, երբ տարել եք կամ տանում եք այն պահելու։
Տանը, ավտոտնակում և ամառանոցում (այսինքն՝ «բնակելի» վայրում) կարելի է պահել ցանկացած սառը զենք։ Հանցանք է համարվում միայն այն ժամանակ, երբ տարել եք կամ տանում եք այն պահելու։
Օրենքն արգելում է մոտն ունենալ հարվածող-ջարդող տիպի ցանկացած սառը զենք, այսինքն՝ կաստետներ, գավազաններ, լախտեր, նունչակիներ, շղթայով ծանրաքարեր և այլն։ Սակայն եթե դուք ոչ գազային հրազեն պահելու և կրելու թույլտվություն ունեք, ապա կարող եք կրել ամեն տեսակի սառը զենք։ Որսորդական շեղբավոր (հիմնականում դանակ) սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդական հրազեն պահելու եւ կրելու թույլտվություն ստացած քաղաքացին: Ձեռք բերված որսորդական շեղբավոր սառը զենքը վաճառող կազմակերպությունն անմիջապես գրանցում է քաղաքացու՝ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթում:
Իսկ եթե չեք կարող կամ չեք ուզում ստանալ տվյալ թույլտվությունը, սակայն ձեզ պաշտպանելու, ապա օգտակար է իմանալ որոշ նրբություններ.
Պարզվում է` դանակ մոտն ունենալ կարելի է (և ոչ միայն ծալովի)։ Գլխավորը, որ նրա բնորոշիչ տվյալները ցածր լինեն, քան հաստատված է քրեագիտական մեթոդիկայով։
Հիշեք, որ ծալովի դանակը կարող է համարվել սառը զենք միայն այն դեպքում, երբ բացելուց հետո շեղբը կանգնում է ֆիքսատորի վրա։
Դանակը չի կարող համարվել սառը զենք, եթե շեղբի երկարությունը 9 սմ-ից քիչ է։
Եթե շեղբի վերևի մասի հաստությունը 2,6 մմ-ից քիչ է, ապա փորձագետի եզրակացությունը, ամենայն հավանականությամբ, կպնդի, որ «ներկայացված նմուշը սառը զենք չի հանդիսանում»։
Բացի այդ, շեղբի մետաղը պինդ չպետք է լինի։ Պողպատի պնդությունը նույնպես մտնում է «օբյեկտի քրեագիտական բնութագրիչների թվի մեջ» և սառը զենքում պետք է բարձր լինի 42 միավորից՝ ըստ Ռոկվելի։ Այն որոշվում է հատուկ հաստոցի վրա, որը ոչ ամեն արտադրություն է ունենում։ Որոշել այն տանը կամ աչքաչափով հնարավոր չէ։
Շատ հաճախ դանակների անձնագրերում, հատկապես չինական արտադրության, պողպատի պնդությունը արհեստականորեն բարձրացվում է, ընդ որում՝ բավական շատ. գրված է 56 HRC, իսկ իրականում 40 է։ Դա արվում է թանկ վաճառելու նպատակով։
Երբեմն հասնում է աբսուրդի։ Վաճառքում կարելի է տեսնել «թիթեռ» կոչվող դանակներ։ Նրանց շեղբը փակվում է շարժական երկմաս բռնակի մեջ, որը լիսեռով ամրացված է շեղբին։ Այսպես, ուրեմն, կորեական արտադրության այդ դանակները (բալիստոնգերը), սառը զենք են, իսկ նմանատիպ չինականը՝ ոչ։ Չինականներում շեղբի մետաղի որակը ամեն մի պատկերացումից ցածր է։
Արբալետն ու աղեղը նույնպես, պարզվում է, կարելի է տանել ուր պատահի։ Միակ պայմանը. աղեղնալարի պրկությունը չպետք է անցնի 20 կգ-ից։ Այդ դեպքում նրանք պատկանում են «զվարճանալու համար արբալետների և աղեղների թվին և չեն հանդիսանում նետող զենք»։ Եթե պրկությունը 20 կգ-ից ավելի է, ապա արբալետը կամ աղեղը համարվում են որսորդական կամ սպորտային նետողական զենք։
Չնայած սառը զենքը կարող է դառնալ հանցագործության միջոց, վիճակագրության համաձայն, սպանությունների մեծամասնությունը կատարվում է խոհանոցային և սեղանի դանակներով, կացիններով և այլ գործիքներով, ինչպես նաև նրանով, ինչ ձեռքներն ընկնի, օրինակ՝ դատարկ շշով։ Այնպես որ, սառը զենքն առավել հաճախ սպանությունների հետ կապ չի ունենում։
ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասի համաձայն.
Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իսկ այս դանակը՝ Jagdkommando-ն, ունի միմիայն մեկ նշանակություն. նրանով կարելի է միայն մարդ սպանել: Այն արժե մոտավորապես 1000 եվրո: