Պատմական Պոմպեյի բնակիչները․ ինչո՞ւ կործանվեց այս քաղաքը և ի՞նչ տեսք ունի պեղումներից հետո (Photo)






Այժմյան Իտալիայի տարածքում գտնվող հնադարյան քաղաք Պոմպեյը կառուցվել է դեռ հազարամյակներ առաջ, սակայն կործանումից հետո բավական երկար ժամանակ այն անհայտ է եղել ողջ մարդկությանը։

Քաղաքի կործանման պատճառը 79 թվականին ժայթքած Վեզուվի հրաբուխն էր։ Բնական այս աղետի պատճառով քաղաքի մոտ 5000 բնակիչ զոհվեց՝ մնալով հրաբխի հետևանքով առաջացած մոխրի հաստ շերտի տակ։





Պոմպեյի առաջին պեղումները սկսվեցին 18-րդ դարում, երբ շինարարները Բուրբոն թագավորի համար տուն կառուցելու նպատակով սկսեցին փորել տարածքը։ Այնուհետև հաջորդ դարերի ընթացքում պեղումներն առավել մեծ թափ ստացան, որոնց արդյունքում հայտնաբերվեց մոխրի տակ անցած քաղաքը՝ իր բնակիչների «քարացած» կմախքներով։
Լուսանկարներին նայելիս անգամ երևում է կմախքների վրա կարծրացած մոխիրը՝ ստեղծելով պատրանք, թե դրանք քարե քանդակներ են։ Կմախքների դիրքից էլ հասկանալի է, որ մարդիկ իրենց առօրյա հոգսերին են եղել, երբ հանկարծ վրա է հասել աղետալի մահը։
Ներկա պահին պեղված ու հայտնաբերված է քաղաքի մոտ 75-80%-ը։ Մինչ այսօր այնտեղ վերակագնողանակն աշխատանքներ են տարվում՝ վերստեղծելու պատմական քաղաքի տեսքը։
Ահա ևս մի քանի լուսանկարներ, թե ինչ տեսք ունեն հազարամյակների պատմություն ունեցող Պոմպեյն ու պոմպեյցիները՝ պեղումներից հետո։












Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։












Комментариев нет:

Отправить комментарий