Հետաքրքիր փաստեր Շառլ Ազնավուրի կյանքից, որոնք քչերին են հայտնի

Հոկտեմբերի 1-ի գիշերը կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Նա 94 տարեկան էր:
Մենք հավաքել են լեգենդար երգչի կյանքից հետաքրքիր փաստեր, որոնք քչերին է հայտնի:
Իսկական անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Նրա ծնողները Հայաստանից Ֆրանսիա են գաղթել 1922 թ․-ին, երկու տարի անց ծնվել է ապագա արտիստը:
Միսաք Մանուշյանը՝ Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդը, ով մահապատժի ենթարկվեց ֆաշիստների կողմից 1944 թվականին, Ազնավուրյանների տան մշտական հյուրն էր, և Ազնավուրյաններն աջակցում էին նրան և կնոջը՝ Մելինեին, երբ նրանք թաքնվում էին։ Իր կնոջ հետ միասին, ով դերասանուհի էր, Միշան ծանոթացրեց Շառլին թատրոնի աշխարհի հետ վաղ տարիքից։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում և սկսեց ելույթ ունենալ սրճարաններում: Մինչ հայրը կռվում էր ռազմաճակատում, ելույթների շնորհիվ Շառլը կարողանում էր կերակրել ընտանիքին գերմանացիների կողմից Փարիզի օկուպացիայի ժամանակ:
Ազնավուրի «կնքամայրը» Էդիտ Պիաֆն էր: Հենց նա առաջինը նկատեց Շառլի և Պիեռ Ռոխի դուետը և 1946 թ․-ին նրանց իր հետ վերցրեց հյուրախաղերի: Հենց այդ ժամանակվանից սկսվեց մեծն շանսոնյեի կարիերան:
1950 թ․-ին երգիչը սկսեց ինքնուրույն հանդես գալ: Այդ ժամանակ նա վերջնականապես ձևափոխեց իր ազգանունը և Ազնավուրյանից դարձավ Ազնավուր: Նրա առաջին մեծ մենահամերգը տապալվեց և քննադատները խորհուրդ տվեցին Շառլին փոխել մասնագիտությունը:
Դրանից 5 տարի անց նա առաջին անգամ նկարահանվեց ֆիլմում: Որպես կինոդերասան նրան սկսեցին ճանաչել Տրյուֆֆոյի՝ «Մի կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմից հետո:
Համաշխարհային շանսոնյեն 1000 երգի հեղինակ էր:
Սպիտակի 1988 թ․-ի ավերիչ երկրաշարժից հետո նա հիմնադրեց «Ազնավուր և Հայաստան» հիմնադրամը, որը ղեկավարում էր մինչև կյանքի վերջ: 2008 թ․-ին նա ՀՀ քաղաքացիություն ստացավ:
2000 թ․-ին, 76 տարեկան հասակում նա նշանակվեց Ֆրանսիայի մշակույթի նախարար:
1977 թ․-ից ապրում էր Շվեյցարիայում, լճի մոտ գտնվող վիլլայում, քանի որ այնտեղ․․․ամենացածր հարկերն էին: Դեռ մինչ Ժերար Դեպարդյեն նա առաջիններից էր, որ հայտարարեց՝ «Բավ է երգել հարկային տեսչության համար»:
Շառլ Ազնավուրը 3 անգամ ամուսնացած է եղել և ընդհանուր առմամբ 6 երեխա ուներ: Վերջին կնոջ՝ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ նա ապրում էր արդեն 51 տարի:
Ազնավուրը չէր սիրում, երբ իրեն «կենդանի լեգենդ» էին անվանում: Նրա ստեղծագործական գործունեությունը անհաշվելի էր թվում․ պոետ, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ, դերասան, ռեժիսոր: Բայց շատերի գիտակցության մեջ նա մնացել է որպես սեփական երգերի կատարող:
Մաեստրոն չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը: Նա կարծում էր, որ անգամ տարիքն առած մարդը պետք է իրեն պահի այնպես, ինչպես կպահեր 30 տարեկանում:
Իր տանն սենյակները Ազնավուրը կահավորել էր տարբեր դարաշրջանների ոգով՝ բարոկկոյից մինչև մոդեռն:
80 սմ բարձրություն և 8 կգ քաշ․ այս տեսքն ունի Ազնավուրի ձայնագրություններով լի ձայնասկավառակների «սյունը»։
2010 թ-ին ալպինիստ Սերգեյ Կայֆաջյանը հաղթահարեց Պամիրայի 5250 մետրանոց բարձունքներից մեկն ու որոշեց այն անվանակոչել Շառլ Ազնավուրի անունով: Նա հենց գագաթին իր հայտնի հայրենակցի նկարով ցուցանակ տեղադրեց:
Ազնավուրը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մեծ երկրպագուներից էր։
Ֆրանիսայում գոյություն ունի «Նարինջ» հատուկ մրցանակ, որը լրագրողները նվիրում են այն հայտնի մարդուն, ով այդ տարի առանձնացել է մամուլի հանդեպ իր բարյացակամությամբ: 1970 թ․-ին Շառլ Ազնավուրը մի ամբողջ զամբյուղ նարինջ ստացավ՝ ի նշան բաց շփման և լրագրողների աշխատանքի հանդեպ տածած հարգանքի: 
Ազնավուրն արժանացել է Կանադայի ամենապատվավոր՝ Կանադայի Ասպետ տիտղոսին: Այդ տիտղոսը կրող ամենահայտնի 75 կանադացիների շարքում Ազնավուրը միակ օտարերկրացին էր:
2017 թ․-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը:

Մինչև կյանքի վերջ նա չդադարեց կենդանի ձայոնվ երգել: Անգամ մահից օրեր առաջ նա վերադարձել էր Ճապոնիայի մենահամերգից․․․

Ազնավուրը նաև օժտված էր հազվադեպ հանդիպող գրական տաղանդով: Նա համարվում է 3 գրքի և 1 պատմվածքների ժողովածուի հեղինակ: Դրանք են «Ազնավուրը Ազնավուրի մասին», «Անցյալն ու ներկան», «Բարձր շշուկով» և «Իմ հայրը հսկա է»:
Ստորև ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր մտքեր վերոնշված գրքերից․
Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ,հ եգնանքով և արհամարանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել
դիմանալու, պայքարելու համար…
Պետք է հաճախ հանդիպել, քանի որ կգա մի պահ, որ մենք կզղջանք, որ այդպես չենք վարվել:
Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ:
Մեզանից շատերը վստահ են, որ թոշակի անցնելով ձեռք են բերում ազատություն ու երջանկություն: Դու կարող ես թողնել բոլոր գործերդ, կարող ես ձեռքերդ ծալած նստել, կարող ես ինքդ քեզ համոզել, որ հասել ես այն տարիքի, որ կարող ես այլևս չաշխատել: Ինչ եք կարծում, ավելի մեծ սխալ, քան այսպես մտածելն է դուք կարո՞ղ եք թույլ տալ ձեր կյանքում:
Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը և ծաղր ու ծանակը ընտանիքիս էր բաժին հասնում: Ես պարտական եմ նրան: Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…
Ցավալի էր հիշել ծնողներիս, ընկերներիս, ցավալի էր հիշել անցյալը, սակայն բոլոր նրանք, որոնք մնացել են իմ կյանքում, լրացնում են գնացածների բացը, իսկ կյանքը, կյանքը շարունակվում է ժամանակ առ ժամանակ հիշեցնելով ինձ իմ անցյալը:

Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий