Նախ կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Վրաստանի հետ Ռուսաստանի Դաշնության միջպետական սահմանը աշխարհում միակ սահմանն է, որը գիշերները փակվում է, ինչպես մթերային խանութը, իսկ առավոտյան ժամը 6-ին սկսում իր բնականոն աշխատանքը: Իսկ սահմանապահների մասին խոսք լինել չի կարող, նրանք այրվելու են դժոխքի ամենատաք տեղերում: Ինչևէ, թողնենք ռուս սահմանապահներին և համարենք, որ այդ երկար և հոգնեցնող ճանապարհը դեպի Նովոռոսիսկ, հաղթահարված է:
Ռուսաստանի Դաշնության հարավային դարպաս Նովոռոսիսկը մեզ դիմավորեց норд ост-ով կամ ինչպես տեղացիներն են ասում «մորուքավոր ամպերով»: Երբ այդ ամպերը նկատվում են դիմացի բլուրների վրա, նշանակում է, որ մոտակա 3, 6 կամ 9 օրերին սաստիկ հյուսիսային ցուրտ է մոտենալու և ուղեկցվելու է ուժեղ քամիով: Հենց այդ օրերից մեկն էլ մեր ժամանման օրն էր: Նոր էլ ընկերս տեղեկացրեց, որ քամին ուժգնացել է, ծառեր և տանիքներ է պոկել, իսկ ծովախորշում 3 մետրանոց ալիքներ են առաջանում:
Երբ տեղ հասանք, արդեն առավոտյան ժամը հինգն էր, քաղաքը դեռ քնած էր, չնայած նավահանգստի հատվածը աշխատում է շուրջօրյա, առանց ընդմիջման: Տաքսու գները գրեթե չեն տարբերվում Երևանի գներից, բայց վարորդների հոգեբանությունը նույնն է. սկզբում ասաց 150 ռուբլի, երբ վճարեցինք, խոստովանեց, որ 120 էր, բայց դա էլ կարևոր չէր: Մի փոքր հանգստանալուց հետո դուրս եկանք քաղաք՝ պտտվելու: Ինձ ուղեկցում էր 24 տարի այնտեղ ապրած ընկերս, այնպես որ տեսարժան վայրեր փնտրելու կարիք չեղավ: Արդարության համար պետք է նշել, որ քաղաքը գերհագեցած էր այգիներով: Ամեն քայլափոխի կանաչ տարածություն էր, նստարաններով, իրենց փոքրիկ գազանանոցով, խաղահրապարակներով, իսկ մի քանի կիլոմետր ձգվող ծովափնյա ուղին ամբողջությամբ բարեկարգված էր: Հենց այնտեղ էլ գտնվում էր հուշարձանների մի ամբողջ հավաքածու: Եվ այսպես, սկսենք ֆոտոէքսկուրսիան.
Երբ տեղ հասանք, արդեն առավոտյան ժամը հինգն էր, քաղաքը դեռ քնած էր, չնայած նավահանգստի հատվածը աշխատում է շուրջօրյա, առանց ընդմիջման: Տաքսու գները գրեթե չեն տարբերվում Երևանի գներից, բայց վարորդների հոգեբանությունը նույնն է. սկզբում ասաց 150 ռուբլի, երբ վճարեցինք, խոստովանեց, որ 120 էր, բայց դա էլ կարևոր չէր: Մի փոքր հանգստանալուց հետո դուրս եկանք քաղաք՝ պտտվելու: Ինձ ուղեկցում էր 24 տարի այնտեղ ապրած ընկերս, այնպես որ տեսարժան վայրեր փնտրելու կարիք չեղավ: Արդարության համար պետք է նշել, որ քաղաքը գերհագեցած էր այգիներով: Ամեն քայլափոխի կանաչ տարածություն էր, նստարաններով, իրենց փոքրիկ գազանանոցով, խաղահրապարակներով, իսկ մի քանի կիլոմետր ձգվող ծովափնյա ուղին ամբողջությամբ բարեկարգված էր: Հենց այնտեղ էլ գտնվում էր հուշարձանների մի ամբողջ հավաքածու: Եվ այսպես, սկսենք ֆոտոէքսկուրսիան.
Էլ ի՞նչ ծով առանց ճայերի: Նրանք այստեղ տարբեր մեծությունների էին
Այստեղ նորապսակները ամրացնում են իրենց ամուր սերը խորհրդանշող կողպեքը, փակում այն և բանալին նետում ծովը: Ցավոք, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամուսնությունների 85% ավարտվում է ամուսնալուծությամբ:
Սա նավաստի ամուսնուն դիմավորող կինն է, կամ ճանապարհող: Դժվար է ասել:
Թանգարանի վերածված «Միխայիլ Կուտուզով» հածանավը
Ամենամեծ ապացույցն այն բանի, որ Նովոռոսիսկի հիմքերը ևս հայերն են դրել: Սա քաղաքի հիմնադիրներին նվիրված հուշարձանն է: Վրան հիշատակված է 3 անուն.Գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Նիկոլայևիչ Ռաևսկի, փոխադմիրալ Միխայիլ Պետրովիչ Լազարև (Լազարյանների հայտնի տոհմից) և ադմիրալ Լազար Մարկովիչ Սերեբրյակով (Ղազար Մարկի Արծաթագործյան): Նրանց շնորհիվ քաղաքը ազատագրվեց թուրքերից և ստացավ այն տեսքը, որն այսօր ունի: Ամբողջ ծովեզրյա ուղին կոչված է այս երեքի անունով:
Անծանոթուհին դելֆինի վրա: Անկեղծ ասած չհասկացա այս հուշարձանի իմաստը, բայց ինչևէ, գեղեցիկ էր:
Քաղաքի կենտրոնում կարելի էր հանդիպել նման հասարակական զուգարանների, որոնք անվճար էին:
Անհայտ նավաստու հիշատակին կանգնեցված հուշարձան, իսկ նրանք այստեղ շատ են եղել:
Վայրի կարապների հետ այստեղ են ձմեռում նաև վայրի բադերը, որոնք չեն չվում տաք երկրներ:
Չհայտարարված պատերազմներում զոհված նովոռոսիսկցիների անունները: Այստեղ ևս առկա են հայեր:
Այգիներից մեկի «թմրամոլ կատվի» արձանիկը :))
Ինչպես արդեն նշեցի վերում, այգիներում հաճախ կհանդիպեք փոքրիկ գազանանոցների: Ահա դրանցից մեկի բնակիչները.
Փոքրի ռուսական տնակ
Սթափեցնող գրառում այգու մեջ.
Երևի ամուսնացողը ոստիկան է եղել :)))
Սա զբոսանավերի կայանատեղին է: Քաղաքում առկա էր նաև հասարակական տրանսպորտը, որը իրականացվում էր բարձրակարգ միկրովատոբուսներով: Վարձը, համեմատած քաղաքի ոչ այդքան մեծ լինելուն (300 հազար բնակչություն), արժեր 17 ռուբլի (մոտավորապես 170-180 դրամ), իսկ ավտոբուսինը 12 ռուբլի:
Քաղաքում չեն մոռացել նաև թեքահարթակների մասին
Սա խորտակված ձկնորսական նավի և զոհված նավաստիների պատվին կանգնեցված հուշարձան է
Ահա և ամենահետաքրքրական հուշարձաններից մեկը, որը ռուսական պատմության մեջ մտած է որպես «Մարտի 5-ի նովոռոսիսկյան աղետ» անվանումով: Այստեղ նկարագրված է քաղաքացիական պատերազմի ժամանակ սպիտակ գվարդիականների և խաղաղ բնակչության, ընդհանուր առմամբ 33 հազար հոգու մեկ գիշերում քաղաքից հեռանալը դեպի Ղրիմ: Նրանք թողեցին ամեն բան՝ ձիերին, ունեցվածքը, զենքերը և լքեցին քաղաքը, քանի որ բոլշևիկյան Կարմիր բանակը խաժամուժի հետ արդեն քաղաք էր մտել և իր ճանապարհին ամեն ինչ ոչնչացնում էր:
Սքեյթի սիրահարներին ևս չեն մոռացել այստեղ
Հեծանիվ վարելն արգելող նշանն ու հեծանվորդը )))
Եթե նկատեցիք, ամբողջ քաղաքը պատված է այսպիսի սալահատակով: Պարզվում է, սալահատակի գործարանի սեփականատերը քաղաքի քաղաքապետն է)))
Պարտիզաններին նվիրված հուշակոթող այգիներից մեկում: Այստեղ ևս անպակաս են հայերի ազգանունները. Ստեփանյանց և Թաթուսյան
«Հայրենիքի որդիներին, որոնց աճյունը հանգչում է Նովոռոսիսկի հողում»: Ցուցակում ևս հայի անուն կար, որի վրա, երևի, մի ադրբեջանցու զավակի ձեռքով խազեր էր քաշված
Իվան Կրամսկոյի բոլորիս հայտնի «Անծանոթուհին» կտավի հերոսուհին՝ մետաղյա կառքի վրա
Ալեքսանդր Պուշկինի արձանը
Նովոռոսսիսկն ուներ երկու կրկնակի հերոսներ, որոնցից մեկը ազգությամբ հույն.Առաջինում Եվգենի Սավիցկինն է, երկրորդում՝ Վլադիմիր Կոկկինակին
Նովոռոսիսկի Կենտրոնական բանկի շենքը
Եղավ մի հատված, իսկ դա 1905 թ.-նն էր, երբ գործադուլի արդյունքում ձևավորված Նովոռոսիսկի խորհուրդը իր առջև նպատակ դրեց անկախանալ ցարական իշխանությունից և ստեղծել սեփական պետությունը: Դա հաջողվեց, բայց տևեց շատ կարճ: 1905 թ.-ի դեկտեմբերի 12-ին ստեղծվեց Նովոռեսիսկի հանրապետությունը, իսկ նույն թվականի դեկտեմբերի 25-ին ցարական զորքերը մտան քաղաք և կրկին վերականգնեցին իշխանությունը, իսկ հանրապետության ղեկավարներին դատապարտեցին ցմահ ազատազրկման:
Այդ դեպքերի պատվին, 2008 թ.-ին կանգնեցվեց այս հուշակոթողը
«Малая земля» կոչվող հատվածում, որ, ցավոք, քաղաքի ծայրամասում էր գտնվում և ժամանակ չեղավ այնտեղ լինելու, կռվել է անձամբ Լեոնիդ Բրեժնևը: Սա էլ նրա պատվին կանգնեցված արձանն է: Չնայած կռվելը մի քիչ ուռճացրած է, նա եղել էլ գլխավոր շտաբում և հետևել է, որպեսզի զինվորները չփախնեն պատերազմի դաշտից, սակայն այդ հատվածում, Երկրորդ Համաշխարհայինի տարիների արյունալի մարտեր են տեղի ունեցել:
Իսկ այս հիվանդանոցում աշխատեք չհայտնվել, որովհետև դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ հիվանդանոցի մասին է խոսքը)) Ի դեպ, գրեթե նույն փողոցի վրա էին գտնվում քաղաքի դիահերձարանը, սառնարանների գործարանը, հոգեբուժարանն ու բանտը:
Փողոցների անվանումները ամբողջովին խորհրդային էին. Էնգելսի, Լենինի, Խորհուրդների, Մարքսի...
Գտեք կատվին )))
Վերջապես ես տեսա այս վահանակը և հենց վահանակի վրա պատկերված շանը )))
Իրականում, այն զգուշացնում է վարորդներին, բայց ես կվերագրեի բոլոր մարդկանց, որովհետև ռուսական դպրոցականները, դրանք 12 տարեկան ինքնուրույն, ծխող, խմող աղջիկ-տղաներ են, որոնցից իրոք, պետք է զգույշ մնալ:
Իսկ սա նավահանգստի մոտակայքում գտնվող 1898 թ.-ի շենք էր, որի շուրջ մի քանի պատմական իրադրաձություններ են տեղի ունեցել:
Ահա և հայկական եկեղեցին, սակայն մի քանի բացթողումներով. դրանցից մեկը խաչերի տակի առկա գնդերն են, որոնք հատուկ են ռուսական ուղղափառ խաչերին, և երկրորդ, տեղացի հայերը եկեղեցին անվանում են Հայ ուղղափառ եկեղեցի: Ինչևէ, ուրախանանք, որ այստեղ ևս ունենք հայկական մշակութային կառույց, որը, ի դեպ, կառուցվել է Հայաստանից բերված տուֆով
Հունաստանի հյուպատոսարանը հենց ծովի ափին: Քաղաքը ժամանակին եղել է հունական, ապա իտալական գաղութ և այստեղ շատ բնիկ հույներ և իտալացիներ են ապրում
Նավահանգստի ադմինիստրացիայի շենքը
Սա էլ քաղաքի սնվելու կետերից մեկում առկա գրություն, որտեղ շատ ահավոր կարտոֆիլի պյուր էին տալիս:
Քաղաքում և աշխարհում ընդհանրապես իսպառ բացակայում էին ցայտաղբյուրները (պուլպուլակները), իսկ ջուրն ահավոր անհամ ու չկշտացնող էր: Այնպես որ, գնահատենք մեր ցայտաղբյուրները, որովհետև օտարերկրացիները ուղղակի ապշում են, մեզ մոտ անվճար ջուր տեսնելով)))
Ահա այսքանով ավարտվեց իմ ճանապարհորդությունը դեպի հերոս-քաղաք Նովոռոսիսկ: Այդ մեկուկես օրում հասցրեցի տեսնել այնքան, որքան հնարավոր էր, բայց ոչ ամբողջությամբ: Քաղաքը ինքնին շատ գեղեցիկ և մաքուր էր, բայց ամեն ինչ օտար էր ինձ համար, դա իմը չէր, իմը 1268 կմ հեռավորւթյան վրա էր գտնվում, ու թող որ առանց ծով ու մի քիչ կեղտոտ փողոցներով, բայց փոխարենը իմն է: Օտար էր ամեն բան. փողը, մարդիկ, մեքենաներն ու խանութները, քաղաքը գեղեցիկ էր, բայց միայն գեղեցիկ էր: Սիրում եմ Երևանս՝ իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: Եվ որ հուշարձանների վրա կարդում էի հայերի ազգանուններ, որոնք իրենց կյանքն են տվել այդ քաղաքի համար, և հպարտանում էի, և տխրում: Նրանց արարքն այսօր այնտեղ քչերն են գնահատում, իսկ ես որ հաստատ իմ հողը թողած, օտար հողի համար կյանքս չէի տա: