Վիետնամի պատերազմ, նաև հայտնի որպես Երկրորդ Հնդկաչինական պատերազմ և Վիետնամում հայտնի որպես Ինքնապաշտպանական պատերազմ ընդդեմ Ամերիկայի:
Այն տևեց 1955 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 1975 թվականի ապրիլի 30-ը:
Այն տևեց 1955 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 1975 թվականի ապրիլի 30-ը:
Այն երկրորդն էր Հնդկաչինական պատերազմներից և պաշտոնապես տեղի է ունեցել Հյուսիսային Վիետնամի և Հարավային Վիետնամի կառավարության միջև: Հյուսիսային Վիետնամի բանակին սատարում էին Խորհրդային Միությունը, Չինաստանը և այլ կոմունիստական դաշնակիցներ, իսկ Հարավային Վիետնամին աջակցում էին Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ավստրալիան, Թայլանդը և այլ հակակոմունիստական դաշինքներ, ինչի պատճառով պատերազմը համարվում էր Սառը պատերազմի մաս:
Այս պատերազմը ԱՄՆ-ի համար ծանր փորձություն եղավ։
Երկիրը ցնցվեց հակապատերազմյան ցույցերով։ Այդ ժամանակ Վիետնամում ԱՄՆ-ն բավականին մեծ կորուստներ ունեցավ։ 1973 թվականի հունվարի 27-ին կնքվեց Փարիզյան խաղաղության համաձայնագիրը, որի համաձայն ամերիկյան զորքերը պետք է լքեին Վիետնամը։ Երկու ամիս անց ամերիկյան զորքերը արդեն լքել էին Վիետնամը։
Բայց մինչ այդ, պատերազմի թեժ տարիներին, Վիետնամում գործում էին ԱՄՆ-ի հատուկ նշանակության գերգաղտնի վաշտ՝ MACV-SOG անվանումով (Military Assistance Command, Vietnam – Studies and Observations Group)։ Այն տարատեսակ գաղտնի գործողություններ էր կատարում Վիետնամի, Լոսի, Կամբոջայի, Բիրմայի և Չինաստանի սահմանամերձ տարածքներում։ Եվ որպեսզի թաքցնեն իրենց գործունեությունը, մշակվել էր հատուկ հանդերձանք։
Զինվորական կոշիկների տակացուներն այնպես էին նախագծվել, որ դրանք գետնին, ցեխոտ տարածքներում բոբիկ ոտքերի հետքեր էին թողնում։ Բանն այն էր, որ տեղացիները հիմնականում այդպես էլ տեղաշարժվում էին և զինվորականների հետքերը այդպես էլ աննկատ էին մնում։
Комментариев нет:
Отправить комментарий