Հիշո՞ւմ եք դուք արդյոք, թե ինչ տեսքով է լույս աշխարհ եկել ձեր փոքրիկը` ճաղա՞տ, թե՞ երկար մազերով։
Որոշ երեխաներ ծնվում են ճաղատ, ոմանք՝ հակառակը՝ խիտ և երկար մազերով։ Քչերը գիտեն, թե ինչու։
Որոշ երեխաներ ծնվում են ճաղատ, ոմանք՝ հակառակը՝ խիտ և երկար մազերով։ Քչերը գիտեն, թե ինչու։
Մինչև ձեր ծնվելը ձեր ուղեղն արդեն գիտի, թե ինչպիսին եք լինելու դուք։ Մազերի տեսակը և գույնը կախված են մեր գենից և էթնոսից, որին մենք պատկանում ենք։ Ձեր երեխան կունենա ուղիղ, բաց մազեր, քանի որ դուք էլ ունեք այդպիսի մազեր։ Դա բնորոշ է ցանկացած երեխայի, սակայն, իհարկե, կան բացառություններ։
Մի՛ զարմացեք, եթե ձեր երեխան բաց մազեր ունի, իսկ դուք՝ ոչ։ Երեխայի մազերի գույնը ժամանակի ընթացքում փոխվում է։ Դա նորմալ է, երբ երեխաները կորցնում են իրենց մազերը ծնվելուց 6 ամիս հետո։ 9-12 ամսում նրանց մոտ նոր մազեր են աճում, որոնք կարող են ամբողջովին տարբերվել անցած մազերից։ Օրինակ՝ խարտյաշ գանգուր մազերի փոխարեն կարող է լինել բաց գույնի մազեր։
Եթե դուք հղի եք և գուշակում եք, թե ինչպիսին կարող է լինել ձեր երեխան՝ ճաղատ կամ երկար մազերով, ահա ձեզ համար մեկ միֆ նորածին երեխաների մասին. ասում են՝ կանայք, ովքեր տառապում են ստամոքսի այրոցից, նրանց երեխաները ծնվում են շքեղ գանգուրներով։
Սակայն ոմանք չեն հավատում դրան, բայց, ըստ 2016 թվականի ուսումնասիրությունների, այդպիսի հարաբերակցությունը գոյություն ունի։
Комментариев нет:
Отправить комментарий