Մանջու Դհարրա, 25-ամյա մի աղջիկ Հնդկաստանից, որը, բառացիորեն, իր ծնված օրվանից ոչ մի բան չի ծամել: Նա սնվում է միայն հեղուկ սնունդով, նրա ճաշացանկը կազմում են կաթը, թեյը, կեֆիրը և ջուրը:
Մանջույը ապրում է Նյու Դելիից ոչ հեռու գտնվող Սոնիպատ քաղաքում: Նա տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ ախալազիայով: Նրա հարթ մկանային մանրաթելերը չեն կարողանում հանգստանալ: Այդ իսկ պատճառով կլոր մկանը (սֆինկտեր), որը գտնվում է ստամոքսի և կերակրափողի միջև և կարգավորում է սնունդի մուտքը դեպի ստամոքս, ինչից հետո փակվում է, որպեսզի ստամոքսահյութը կերակրափող չլցվի և այրոց չառաջացնի, այս կնոջ մոտ ընդհանրապես չի բացվում: Սնունդը չի կարող հասնել ստամոքս, և երբ Մանջույը երբեմն փորձում է որևէ կոշտ բան ուտել, ապա դա ավատրվում է ահավոր ցավոտ փսխոցով:
Անձամբ Մանջույի խոսքերով, երբ նա որևէ կոշտ բան է ուտում, դրանից հետո իրեն շատ վատ է զգում: Այժմ, կոշտ սնունդի տեսքը միայն նրա մոտ սարսափ է առաջացնում: Հետաքրքրական է, որ Մանջույը շատ հնդիկ կանանցից բարձրահասակ է, թեև նիհար է, բայց թույլ չէ և հեշտությամբ է կատարում տան աշխատանքները: Սակայն երբեմն նրա մոտ, այնուամենայնիվ, սուր ցավեր են լինում:
Նրա մայրը՝ Բհագվատի Դհարրան, դստեր կյանքի առաջին 2 տարիներին չէր հասկանում, թե ինչ է կատարվում երեխայի հետ: Նա փորձում էր նրան կերակրել բրնձով և հացով, բայց երեխան դրանից հիվանդանում և անընդհատ լաց լինում էր: Սկզբում կնոջը թվում էր, թե դուստրը չափազանք քմահաճ է ուտելիքի նկատմամբ, սակայն հետո հասկացավ, որ դա կարող է և հիվանդություն լինել:
Մի շարք բժիշկների մոտ խորհրդակցություններից հետո ախտորոշումը պարզ էր: Բազմաթիվ բուժման եղանակներից և ոչ մեկը ցանկալի արդյունք չտվեց: Ջաիպուր քաղաքի մանկաբույժ Ադարշա Շարմի խոսքերով, միակ ելքը վիրահատական միջամտությունն է, բայց Մանջույի ընտանիքը այդքան գումար չունի: Մանջույը ապրում է ծնողների, երկու եղբայրների և հինգ քույրերի հետ, և բացի նրանից ընտանիքում ոչ ոք ախալազիայով չի տառապում: Չնայած, որ աղջկա ծնողները ի վիճակի չեն վիրահատության գումար հայթհայթել, բայց նրանք գտել են խնդրի ժամանակավոր լուժման բանաձևը. նրանք աղջկա համար կով են գնել, որպեսզի նա կարողանա օրեկան հինգ լիտր կաթ խմի, որով նա քիչ թե շատ կշտանում է:
Комментариев нет:
Отправить комментарий