Ֆրանսիացիների մոտ գոյություն ունի «աստիճանի էֆֆեկտ» արտահայտությունը (ֆրանս «Esprit d’Escalier»):
Դա վերաբերվում է այն պահին, երբ դու գտնում ես ճիշտ պատասխանը, բայց արդեն ուշ է: Օրինակ, երեկույթի ժամանակ քեզ ինչ որ մեկը վիրավորում է կամ հեգնում: Դու պետք է ինչ-որ կերպ պատասխանես: Երբ բոլորը քեզ են նայում, երբ դա քեզ ճնշում է, դու ինչ որ ոչ համոզիչ բան ես ասում: Իսկ հետո դու հեռանում ես երեկույթի տեղից և հենց այդ պահին, երբ սկսում ես իջնել աստիճաններով, օ հրաշք: Քո գլխում մի հիանալի պատասխան է ծնվում: Բայց արդեն ուշ է: Եվ դա քո վերջին անհաջողությունն է լինում այդ երեկո: