ԱՄՆ–ում մահապատիժն ավելի թանկ է նստում, քան ցմահ դատապարտվածին պահելը։
Այնուհանդերձ աշխարհի ամենադեմոկրատական երկիրը բնավ էլ մտադիր չէ հրաժարվել մահապատժից։ ԱՄՆ–ի 32 նահանգում կիրառվում է մահապատիժ։ Այն կարող է իրականացվել 5 ձևով. մահացու ներարկումներ, էլեկտրական աթոռ, կախաղան, գնդակահարում, գազի խցիկ։ Մի քանի նահանգներում մեղադրյալն ինքն է ընտրում մահապատժի ձևը։ Մահապատիժների թվով առաջատարը Վիրջինիա նահանգն է։ Քննարկվում է այն հարցը, որ մահապատիժը տարածվի նաև խիստ վտանգավոր անչափահաս հանցագործների վրա։

Մահապատժի վերացման մասին լրջորեն ոչ մեկը չի խոսում։ Ամերիկացիները վախենում են, որ կտուժի իրենց անվտանգությունը։ Եվ պատրաստ են դրա համար վճարել։ Դատավաճռի կայացումն ու իրականացումը հաճախ հասնում է 2 միլիոն դոլարի, այն դեպքում, երբ 30 տարի մեկ կալանավորի պահպանումը խիստ ռեժիմի բանտում արժե 700 հազար դոլարից ոչ ավել։ Երդվյալների ընտրությունը` դատավարության համար, որը կարող է ավարտվել մահվան վճռով, սովորական մի քանի ժամվա կամ օրերի փոխարեն տևում է մի քանի շաբաթ, իսկ այդ ընթացքում պետք է վարձատրվեն դատախազները, փաստաբանները և այլն։ Դատավարությունը կարող է տևել ամիսներ։ Այդ ամբողջ ընթացքում իշխանությունները վճարում են հյուրանոցի վարձակալական գումարներ, այդ հյուրանոցում լրիվ մեկուսացված և լավ պայմաններում ապրում են երդվյալ ատենակալներին 24 անդամները` 12 գործող և 12 պահեստային։ Քանի որ դատարանը պետք է ընդունի արտակարգ պատասխանատու որոշում` մարդուն կյանքից զրկելու մասին. ամեն ինչ ասում է մեղադրողը, պետք է հաստատի հատուկ կանչված փորձագետը. նրանց, բնականաբար, նույնպես վճարում են։ Մահվան դատապարտելու որոշման կայացումից հետո սկսվում է պարտադիր բողոքարկման պրոցեսը, իսկ դա նոր ծախս է։ Նրանց աշխատանքը, ովքեր իրականացնում են դատավճիռը, շռայլորեն վարձատրվում է։ Դահիճներին և բժիշկներին, ովքեր ներկա են գտնվում մահապատժին, մի քանի անգամ բարձր են վճարում։ Այդ ծախսերը հիմնականում կատարվում են տեղական բյուջեների հաշվին։ Օրինակ, Ջորջիա նահանգի Լինքոլն շրջանի իշխանությունները մի քանի անգամ ստիպված էին բարձրացնել հարկերը, որպեսզի ֆինանսավորեին մեկ մահապատժի գործընթացը։ 80–ականների վերջերին, որպեսզի հոգային մի քանի հոգու սպանած մարդասպանի դատական ծախսերը, Սակրամենտոյի իշխանությունները կրճատեցին ոստիկնների թիվը։ Միսիսիպի նահանգում, 2 օկրուգների միջև ծայր առավ սահմանային վեճ, որպեսզի չկատարեն դատական գործընթացի ծախսերը, որն ավարտվելու էր մահապատժով։ Օկրուգներից ամեն մեկը պնդում էր, որ հանցագործությունն իր տարածքում չի եղել։
Մի խոսքով, վերացնելով մահապատիժը, ամերիկացիները կարող էին բավականին գումար խնայել, բայց հանցագործներին սպանում են ոչ այն պատճառով, որ այդպես էժան է, այլ գտնում են, որ դա ճիշտ է։
Մի խոսքով, վերացնելով մահապատիժը, ամերիկացիները կարող էին բավականին գումար խնայել, բայց հանցագործներին սպանում են ոչ այն պատճառով, որ այդպես էժան է, այլ գտնում են, որ դա ճիշտ է։
Комментариев нет:
Отправить комментарий