
Եվ միայն մեկ դար անց նորից վերսկսվեց և ավարտին հասցվեց 58 մ բարձրությամբ և արդեն 1,5 մետր թեքությամբ աշտարակի շինարարությունը։ Ընդհանուր առմամբ շինարարությունը ձգվել է 1173–1360 թթ.։ Նախագծի հեղինակն էր Բոնանո Պիզանոն էր։
Ներսի հաստ ապակու հետևից կարելի է տեսնել աշտարակի «ողնաշարը»։ Այն դատարկ է։ Միայն հակակշիռներ ու ճոպաններ են, որոնք հնարավորինս ուղղում են շինության ողնաշարը և թույլ դրան «ընկնել»։
Առաջինից մինչև վեցերորդ հարկերը շրջանաձև աստիճաններ են, որոնք տանում են արտաքին պատկերասրահի մուտքի մոտ։ Իսկ վեցից յոթերորդ հարկ տանող աստիճանները ամենափոքրն ու նեղն են և տանում են դեպի զանգակատուն։
1986 թ.–ին ՅՈՒՆԵՍԿՕ–ն Պիզայի աշտարակը ներառել է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ 2001 թ.–ի դեկտեմբերի 15–ից` վերանորոգումից հետո, աշտարակը նորից բաց է զբոսաշրջիկների համար։
Комментариев нет:
Отправить комментарий