Եգիպտոս այցելության ժամանա, նվերի կարգավիճակով Պուտինն իր եգիպտացի կոլեգա Աբդուլ–Ֆատտախ Աս–Սիսիին Կալաշնիկովի ինքնաձիգ նվիրեց։
Այդպիսի նվերը երկու երկրների միջև ռազմական համագործակցության ակնարկ էր և հետո միայն նախկին զինվորականի համար ճիշտ ընտրված նվեր։
Առաջարկում եմ տեսնել, թե էլ ինչ նվերներ է Վլադիմիր Պուտինը նվիրել իր արտասահմանյան գործընկերներին, քաղաքական գործիչներին և այլ հայտնի մարդկանց։
Կալաշնիկովի ինքանձիգ` Եգիպտոսի նախագահի համար
Միր անունով սիբիրյան կատու` ճապոնական Ակիտա նահանգի նահանգապետին։ Ավելի վաղ անձամբ նահանգապետը Պուտինին շան ձագ էր նվիրել` ի նշան 2011 թ.–ի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում Ռուսաստանի ավանդի։
Այս տարվա հունվարին, Մոսկվա կատարած այցելության ընթացքում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Պուտինից նվեր ստացավ լատինաամերիկյան երկրների ազատարար Սիմեոն Բոլիվարի սրի կրկնօրինակը։
2014 թ.–ի նոյեմբերին, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին Պուտինը ռուսական արտադրության YotaPhon 2 նվիրեց։
ՌԴԿԿ խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովի 70–ամյակի կապակցությամբ Պուտինը նրան Չապաևի արձանիկը նվիրեց։
2013 թ.–ի հունիսին, Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա ՄԵրկելին լիտոգրաֆիա նվիրեց` նվիրված 1894 թ.–ին ռուս–գերմանական առևտրային պայմանագրին։
2014 թ.–ին, իր ծննդյան օրը, Եվգենի Պրիմակովտ հազվագյուտ նավթավառ (primus) նվեր ստացավ։ Լատիներենից primus թարգմանաբար նշանակում է «առաջին»։ Դա յուրովի ակնարկ էր հոբելյարի` կոլեգաների շրջանում ունեցած դիրքի մասին։
2003 թ.–ի հոկտեմբերին, ԳԴՀ–ի նախագահ Գերխարդ Շրեդերի ծննդյան օրվա կապակցությամբ, Պուտինը Պավել Բաժովի հեքիաթի հերոսուհու` «Պղնձյա լեռների» տիրուհու արծաթյա արձանիկը նվիրեց։
2003 թ.–ին, ծննդյան 90–ամյակի կապակցությամբ, գրող Սերգեյ Միխալկովը ՌԴ նախագահից իր երիտասարդության լուսանկարներով ալբոմ նվեր ստացավ։
2002 թ.–ի ապրիլին, Իտալիայի նախարարների խորհրդի ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնիի` Ռուսաստան կատարած այցի ժամանակ, Վլադիմիր Պուտինը նրան նվիրեց «Բեռլուսկոնիի էֆեկտը» գիրքը, որը հրատարակվել էր Մոսկվայում։
Комментариев нет:
Отправить комментарий