Ինչի՞ համար է նախատեսված և ո՞ւր է տանում մետրոյի կառամատույցի այս խորհրդավոր դուռը

Մետրոպոլիտենն առանձին աշխարհ է։ Ով գոնե մեկ անգամ եղել է մետրոյում, ապա գնացքին սպասելիս նկատած կլինի կառամատույցի դիմացի խորհրդավոր այս դուռը։
Ինչի՞ համար է այն նախատեսված։ ՈՒ՞ր է տանում։ Այսօր կփորձեմ պատասխանել այդ հարցերին։ 
Ընթացող գնացքից նկատած կլինեք թունելի երկայքնով ձգվող մալուխների խուրձը, որով պատված է ողջ թունելը։ Եվ ահա, որպեսզի հանրավոր լինի դա քողարկել կայարանի կառամատույցում, ինչպես նաև մալուխ անցկացնելու գործընթացը առավել հեշտ դարձնել, պատի մեջ, մի քանի տանյակ մետրը մեկ այդպիսի խորշեր են կառուցված։ Դրանք կոչվում են «մալուխային պահարաններ»։

Թունելի և կառամատույցի հատման կետում կարելի է նկատել այդ մալուխների անցկացման համար նախատեսված անցքեր։ Նոր մալուխ անցկացնելու համար այն մտցվում է այդ անցքի մեջ, իսկ արդեն «մալուխային պահարանից» մյուս աշխատակիցը այն ուղղում է մեկ այլ «պահարան» և այդպես, մինչև թունելի անտեսանելի հատվածը, որտեղ դրանք քողարկելու կարիք չկա։


Ամեն կայարանի բաժին է ընկնում այդպիսի 2-3 «պահարան»։ 


Իսկ դրանց մուտքը` կառամատույցի ինտերիերին հարմարեցնելու և ուղևորների ուշադրություն չշեղելու համար փակվում են կափարիչներով, որոնց երբեմն գեղեցիկ քանդակներով են զարդարում, երբեմն էլ` ուղղակի թողնում այդպես։ Ահա հենց այդ դռներն էլ մենք տեսնում ենք մետրոների կայարանների կառամատույցներում։



Комментариев нет:

Отправить комментарий