Սանկտ Պետերբուրգի հայտնի Իսակիևյան տաճարի խորաքանդակներից մեկը մի գաղտնիք է պարունակում, որի մասին քչերը գիտեն (լուսանկարներ)

Սանկտ Պետերբուրգի այցեքարտերից մեկը համարվող Իսակիևյան տաճարը նվիրված է Իսակիոս Դալմատացուն, որը Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին է դասվել Պետրոս I-ի հրամանով: Բացի գեղեցիկ կառույց լինելուց, նա նաև իր մեջ հետաքրքիր գաղտնի է պարունակում:
ՈՒղղափառ խոշոր տաճարի արևմտյան ճակատին պատկերված է «Իսակիոս Դալմատացու հանդիպումը Թեոդոսիոս Մեծ կայսեր հետ» խորաքանդակը:




Սուրբ Իսակիոսը օրհնում է միասնական Հռոմեական կայսրության վերջին կայսրը՝ Թեոդոսիոս Մեծին և նրա կնոջը՝ Ֆլասիլլային: Բոլոր ներկաները, այդ թվում կայսրը, խոնարհել են գլուխները: Խորաքանդակի մեջ խոնարհվածներից երկուսը արտաքին նմանություն ունեն Պետերբուրգի այդ ժամանակվա գեղարվեստի ակադեմիայի նախագահ Օլենինի և այդ շրջանում տաճարի կառուցման աշխատանքները համակարգող իշխան Վոլկոնսկինի հետ:



Բայց այս պատմության մեջ հատկանշական են ոչ թե այս երկուսը, այլ քանդակի ձախ անկյունում, գետնին անտարբեր նստած և տաճարի մանրաքանդակը ձեռքին պահող կերպարը: Նա, որպես այդպիսին, խոնարհված չէ, նստած է գետնին և ուղղակի հայացք է գցել կատարվող իրադարձությանը: Ո՞վ է այդ խորհրդավոր անձնավորությունը:



Պարզվում է դա Անրի Լուի Ավգուստ Ռիկար դե Մոնֆերանն է՝ Իսակիևյան տաճարի ճարտարապետը, նախագծի հեղինակն ու կառուցողը: Այդպիսով նա անմահացրել է իրեն ուղղափառ տաճարի խորաքանդակի վրա: Բայց այդ հանդուգն արարքը կարելի է արդարացված համարել: Մոնֆերանը ֆրանսիացի ճարտարապետ էր, ով 40 տարվա ընթացքում կառուցեց այս հիասքանչ տաճարը և ոչ միայն:



Նա Սանկտ Պետերբուրգում ճարտարապետական մի ողջ ժառանգություն է թողել. Իսաակիևյան տաճարը, Ալեքսանդրյան սյունը, Լոբանով-Ռոստովսկու տունը, Ձմեռային պալատի Ֆելդմարշալյան, Պետրովյան դահլիճների հարդարումը, Բոլորաձև դահլիճի շինարարությունն ու Գագարինայի տան վերակառուցումը: 




Հատկանշական է, որ անմահության մոլուցքով տարված որոշ քաղաքական գործիչներ ևս փորձում են իրենց հովանավորած կառուցապատումներում անմահացել իրենց անձը: Բայց ինչ ներելի է Մոնֆերանին, նույնն աններելի է այս քաղքենիներին: Այդպես մի քանի տարի առաջ իրեն «անմահացրել էր» ղազախ չինովնիկը:



Նման հերոսությամբ 2014 թ-ին փորձեց փայլել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ով հայտնվել էր Կողբի սուրբ Հովհաննես եկեղեցում գտնվող սրբապատկերում՝ Հիսուսի աշակերտներից մեկի կերպարում: 



Բարձրացված աղմուկից հետո նկարը փոփոխության ենթարկվեց...


Комментариев нет:

Отправить комментарий