Մի անգամ, երբ նա պարապում էր իր աշակերտների հետ, նրան է մոտենում մի երիտասարդ ռազմիկ, ով հայտնի էր իր դաժանությամբ և կոպտությամբ: Նրա սիրելի հնարքը սադրանքն էր. նա հունից հանում էր հակառակորդին և, երբ վերջինս ընդունում էր մարտահրավերը, իրար հետևից սխալներ էր գործում ու ի վերջո պարտվում:
Երիտասարդ ռազմիկը սկսում է վիրավորել ծերունուն, քարեր նետել նրա վրա, անպատվում ամենավերջին բառերով: Բայց ծերունին անդրդվելի էր և շարունակում էր պարապմունքը:
Արդյունքում, օրվա վերջին հոգնած և բորբոքված երիտասարդը հեռանում է:
Ծերունում անտարբերությունից զարմացած աշակերտները հարցնում են նրան.
—Ինչու՞ դուք նրան մարտի չհրավիրեցիք: Մի՞թե վախեցաք պարտությունից:
Ծեր սամուրայը պատասխանում է.
—Եթե ինչ-որ մեկը նվերով մոտենա ձեզ և դուք չընդունեք այդ նվերը, դրանից հետո ու՞մ կպատկանի այն:
—Իր նախկին տիրոջը,- պատասխանում է աշակերտներից մեկը:
—Նույնն էլ վերաբերվում է նախանձին, ատելությանն ու վիրավորանքին: Մինչև այն պահը, քանի դու չես ընդունել դրանք, այն պատկանում է նրան, ով որ բերել է: