Երբ Թեոդոր Ռուզվելտը՝ ԱՄՆ-ի 26-րդ Նախագահը (1901-1909 թթ.) 1912 թ.-ին կրկին առաջադրվեց Նախագահի պաշտոնում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ նրա վրա կրակեցին: Գնդակը դիպավ կրծքին՝ խոցելով ակնոցների տուփը և ելույթի համար նախատեսված թղթերի տրցակը:
Սակայն Ռուզվելտը չլքեց հարթակը. հրաժարվելով օգնությունից, նա հանդես եկավ հանրության առաջ և ասաց. «Տիկնայք և պարոնայք, չգիտեմ դուք նկատեցի՞ք, որ ինձ վրա հենց նոր կրակեցին: Բայց հյուսիսային եղջերուին այդքան հեշտ չէ սպանելը» (եղջերուն Ռուզվելտի Առաջադիմական կուսակցության խորհրդանիշն էր): Այնուհետև նա ժամուկես ելույթ ունեցավ՝ ուշադրություն չդարձնելով արյան մեջ թաթախված վերնաշապիկին: Հասկանալ, որ վերքը մահացու չէ նրան օգնեց որսորդի իր փորձը, և քանի որ արյուն չէր թքում, նշանակում է թոքը չէր վնասվել: Հետո պարզվեց, որ գնդակը 76 մմ խոցել էր կուրծքը, բայց կենսական օրգաններ չէր վնասել: Այդ ժամանակվա բժիշկները ավելի նպատակահարմար գտան այն թողնել մարմնի մեջ, քան հեռացնել: Եվ Ռուզվելտն այդ գնդակը իր կրծքում կրեց մինչև կյանքի վերջ: