Հաճախ ենք հանդիպում այս արևմտաեվրոպական երկրի անվան երկու տարբերակներին՝ Հոլանդիա և Նիդերլանդներ: Սակայն պետք է իմանալ, որ պաշտոնական անվանումը Նիդերլանդներ է: Այդ դեպքում որտեղի՞ց առաջացավ Հոլանդիա անվանումը:
Միջնադարում Հոլանդիան եղել է կոմսություն, իսկ հետո պատմական Նիդերլանդների կազմի մեջ մտել որպես մարզ: XVII—XVIII հարյուրամյակներում նա մտնում էր Միացյալ Նիդերլանդական Մարզերի հանրապետության կազմի մեջ, ավելին, դարձավ գերիշխողը մնացյալ մարզերի նկատմամբ: Այդ իսկ պատճառով պետությունն ամբողջությամբ երբեմն անվանում էին Հոլանդիա: Դա հասել է մինչև մեր օրեր: Ժամանակակից Նիդերլանդներում նախկին պատմական շրջանը բաժանված է երկու մարզերի՝ Հյուսիսային և Հարավային Հոլանդիաներ:
Комментариев нет:
Отправить комментарий