Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի էֆֆեկտը գործի, դա. 15 րոպեի ընթացքում նայել մերթ կանաչ, մերթ մանուշակագույն գծերին, ամեն մեկին հատկացնելով 30 վայրկյան: Սպիտակ նկարի ուղղահայաց գծերը ձեզ կանաչ կթվան, իսկ հորիզոնականները՝ մանուշակագույն, իսկ սպիտակ ֆոնի փոխարեն կտեսնեք շախմատի տախտակ՝ գույնզգույն ճաղերով:
Սա կոչվում է ՄակԿոլլաֆի էֆֆեկտ. անգույն ճաղերը թվում են գունավոր, և դա կախված է գծերի դիրքից: Եթե դուք նայել եք սև գծերին կանաչ կամ մանուշակագույն ֆոնի վրա, ապա այդ նույն գծերը սպիտակ ֆոնի վրա կտեսնեք կանաչ կամ մանուշակագույն: Այս էֆֆեկտն առաջանում է նույնիսկ այն դեպքում, երբ նկարին նայում են մեկ աչքով: Կարծիք կա, որ դա ազդում է ոչ թե աչքի վրա, այլ ուղեղի ազդակների:
Եթե դուք որոշել եք փորձել սա (ինչը ես ձեզ խորհուրդ չէի տա), ապա հնարավոր հետևանքներից խուսափելու համար պետք է նույնը կրկնեք հակառակ դիրքերով՝ սկզբում մանուշակագույ, հետո կանաչ: 15 րոպե հետո ձեր ուղեղը կվերադառնա իր բնականոն աշխատանքին, հավանաբար: Բայց կարող է և չվերադառնա: Այնպես որ, իսկապես, պետք չէ փորձել, ուղղակի իմացեք, որ նման էֆֆեկտ գոյություն ունի:
Հ.Գ. Ես 15 վայրկյանի չափ նայեցի ու հիմա գլուխս ցավումա :/