Սա Սարգիս Սողանալյանն է, ավելի հայտնի "Մահվան վաճառական" մականունով:
Նա մահացավ 2011 թ.-ին՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հայիալիա քաղաքի հիվանդանոցում՝ 82 տարեկան հասակում: Նա հայտնի էր նրանով, որ զենք էր մատակարարում Սադամ Հուսեյնին՝ Իրանի և Իրաքի միջև մղվող պատերազմի ժամանակ, ինչպես նաև զենք էր ներկրում Նիկարագուա: Նա ծնվել էր Թուրիքիայի Իսկանդեր քաղաքում, այնուհետև տեղափոխվել Բեյրութ: Հրաշալի տիրապետում էր անգլերեն, ֆրանսերեն, հայերեն, թուրքերեն և արաբերեն լեզուներին, կարողանում էր հաղորդակցվել իտալերենով և իսպաներենով: Սողանալյանը դատապարտվել էր 90-ականների սկզբներին՝ Հուսեյնին ռազմական ինքնաթիռներ և հրթիռային համակարգեր վաճառելու մեղադրանքով: Վարկածներից մեկի համաձայն «Զենքի բարոնը» ֆիլմի ստեղծման հիմքում հենց նրա պատմությունն է: