Ցմահ ազատազրկման դատապարտված շունը


Նա հայտնի էր որպես փենսիլվանյան կատվասպան և դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ նահանգապետի կատվին սպանելու համար:
Ըստ այդ ժամանակվա թերթերի՝ Փեփ անունով սև լաբրադորը հարձակվել և սպանել էր այդ ժամանակվա նահանգապետ Հիֆֆորդ Պինչոտի կնոջ կատվին: Պեպը դատապարտվեց ցմահ ազատազրկման, առանց պայմանական-վաղաժամկետ ազատման:
Բայց նա անմեղ էր: Նրա մեղքը միայն նրանում էր, որ նա տան մուտքի մոտ քրքրել էր նահանգապետի բազմոցի վրայի բարձը: Կատվի սպանությունը ամբողջությամբ հերյուրանք էր, ինչպես գրում էին թերթերը: Նահանգապետ Պինչոտի որդին ավելի վաղ հիշում էր, թե ինչպես էին հորը հազարավոր նամակներ գրում՝ Փեփին ազատ արձակելու խնդրանքով այն բանից հետո, երբ թերթերում հայտնվեց շան նկարը՝ բանտային հերթական համարով կրծքին:
Իրականում ամեն ինչ շատ ավելի հետաքրքրական էր: Փեփը սկզբում նահանագապետին նվիրել էր նրա կնոջ զարմիկը: Նրա բարեկամներից մեկը զբաղվում էր լաբրադորների բուծմամբ: Նահանգապետի առաջին կառավարման ժամկետում նա դրաձավ տան սիրելին, ինչը տևեց 1923-ից 1927 թթ.:
1924 թ.-ին շունը ճղեց բազկաթոռի վրայի բարձը: Պինչոտը որոշեց, որ անկարգ շանը պետք է ուղարկի Մենում գտնվող ուղղիչ հաստատություն: Փեփը ուղարկվեց բանտ, բայց ոչ որպես բանտարկյալ:
Մեն կատարած այցելության ժամանակ նահանգապետը տեսավ, թե ինչպես են Փեփին օգտագործում բանտարկյալների հետ անցկացվող թերապիա մեջ՝ նոր միջավայրում ադապտացման համար: Երբ 1929 թ.-ին կառուցվեց Գրեյտերֆորդի բանտը, որը հնից 90 կմ հեռավորության վրա էր, Փեփին ուղարկեցին այնտեղ:

Նա սատկել է բնական ճանապարհով և թաղվել բանտի տարածքում: Ահա և ամբողջ պատմությունը: