Իսկ դուք գիտեի՞ք, որ 1997 թ.-ի հետազոտությունները նրան աշխարհի ամենահայտնի մարդն են ճանաչել, իսկ նրա երկրպագուների թիվը անցել է միլիարդի սահմանը: Նա 395 մրցանակ ունի, մինչդեռ Մեծ Բրիտանիայի թագուհին ընդամենը 80: Նա 25 անգամ հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում, ինչը նրան Գիննեսի ռեկորդների գրքի ռեկորդսմեն դարձրեց: Վաճառել է ընդհանուր առմամբ 2 միլիարդ ձայնասկավառակ և 400 միլիոն դոլարի բարեգործություն կատարել: Նա ամերիկացի դերասան, երգահան, պարող և կոմպոզիտոր էր: Նա Փոփ երգի արքա Մայք Ջոզեֆ Ջեկսոնն էր:
Իսկ դուք գիտեի՞ք, որ, երբ մի անգամ նրան թալանեցին, մի քանի օր անց գողերը վերադարձրել էին գողացվածն ու թողել գրություն. «Ներեցեք Վլադիմիր Սեմյոնովիչ, եթե մենք իմանայինք, որ դա ձեր համարն է, մենք գողություն չէինք անի»: Նրա մահից հետո համերգները դադարեցվեցին, բայց չնայած դրան, հազարավոր երկրպագուներ հավաքվում էին թատրոնի շենքի մոտ, որտեղ նա աշխատում էր և մնում էին այնտեղ մի քանի օր: Նրա թաղման օրը լեփ լեցուն էին նույնիսկ շենքերի տանիքները: Նրա մահից հետո ոչ մի մարդ հետ չվերադարձրեց նախօրոք վաճառված համերգի տոմսը:
Նա ռուս խորհրդային երգիչ էր, դերասան և երգահան, հետմահու ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր: Նա Վլադիմիր Վիսոցկին էր:
Իսկ դուք գիտեի՞ք, որ 30 տարեկանում նրա նկարները արդեն դրվում էին խորանների վրա, իսկ նրա արձանները կանգնեցվում տասնյակ քաղաքների հրապարակներում: Նրան, բառի ամենաուղղակի իմաստով համարում էին մարգարե: Նրան աղոթում էին հազարավոր մարդիկ, իսկ համերգներին հավաքվում հարյուր հազարավոր երկրպագուներ: Մահվանից հետո նրան տրված հարգանքի տուրքը անհամեմատելի էր նույնիսկ արքայականի հետ: Նրա հայրենի երկրում սուգ էր հայտարարված: Նա ճամայկացի երաժիշտ էր, երգահան ու կիթառահար: Նա, նույնիսկ մահից հետո, շարունակում է աշխարհում մնալ որպես ռեգգի ոճի ամենահայտնի կատարող: Նա պանաֆրիկանիզմի կողմնակիցն էր և ուղղահավատ ռաստաման: Նա Ռոբերտ Նեստա Մարլին էր, ավելի հայտնի որպես Բոբ Մարլի:
Իսկ դուք գիտեի՞ք, որ նրա մահից հետո, ապրիլի 10-ին, ամբողջ աշխարհում մեծացավ ինքնասպան լինել ցանկացողների թիվը: Միայն ԱՄՆ-ի կլինիկաներից մեկը 8000-ից ավելի զանգ ստացավ, որտեղ մարդիկ ասում էին, որ ինքնասպան կլինեն, քանի որ չեն ուզում ապրել այն աշխարհում, որտեղ նա չկա: Նա ավելի հայտնի էր հյուսիս-ամերիկյան ալտերնատիվ ռոք խմբի՝ «Nirvana»-ի հայտնի վոկալիստ և կիթառահար: Նա Կուրտ Կոբեյնն էր: