Մարդկանց մեծամասնությունը, որպեսզի ավելի շուտ հասնի տուն, ընտրում է ամենակարճ ճանապարհը: Բայց, 26-ամյա գերմանացին որոշեց տուն գնալ ամենաերկար ճանապարհով, այնքան երկար, որ դա նրանից խլեց մեկ տարի:
Իր ծննդյան օրը՝ 2007 թ.-ի նոյեմբերի 9-ին, դուրս գալով Պեկինից, Քրիստոֆ Ռիհեյջը մտադրվեց անցնել Կենտրոնական Ասիան և Արևելյան Եվրոպան. Պեկինից դեպի Գերմանիայի հյուսիս-արևմուտք՝ Բեդ-Նեննդորֆ՝ իր բնակավայր:
Կարճամետրաժ, 5 րոպեանոց The Longest Way 1.0 անվանումով տեսահոլովակում նա ամեն օր նկարել իրեն՝ ճանապարհորդության ողջ ընթացքում, որպես ապացույց: Դրանում ցուցադրվում է նրա արտաքինի փոփոխությունները՝ աշխարհի տարբեր հատվածների ֆոնին:
Նա ոտքով անցել էր գրեթե ողջ Չինաստանը և իր հայրենքի վերադարձավ 2008 թ.-ի նոյեմբերի 13-ին: Նա ընդհանուր առմամբ անցել էր 4646 կմ (2885 մղոն)՝ Պեկինից՝ Ուրումչի: