Նիկոլաե Չաուշեսկու՝ Ռումինիայի Խորհրդային Հանրապետության առաջին նախագահը (1974-1989 թթ.), բայց որպես այդպիսին նա երկիրը ղեկավարում էր 1965 թ.-ից:
70-ական թթ.-ից սկսած Ռումինիայում սկիզբ առավ Չաուշեսկուի անձի պաշտամունքը, որը իր չափերով գերազանցեց Ստալինին՝ ԽՍՀՄ-ում, Մաոյին՝ Չինաստանում և Տիտոյին՝ Հարավսլավիայում: Կառավարման վերջին տարիներին Չաուշեսկին վախենում էր, որ իրեն կթույնեն և դրա համար մի շարք միջոցներ էր ձեռք առել: Բայց նա թույնից չմահացավ: Նա երկիրը ղեկավարում էր կնոջ՝ Ելենա Չաուշեսկուի հետ համատեղ, նրա հետ էլ մահապատժի ենթարկվեց:
Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես. 1989 թ.-ի դեկտեմբերի 16-ին ռումինական մեծությամբ երրորդ քաղաք Տիմիշաորում բողոքի ալիք բարձրացավ, իսկ պատճառը ազգությամբ հունգարացի այլախոհ հոգևոր հովվի՝ Լասլո Տյոկեշի պաշտոնանկությունն ու արտաքսումն էր, որը մեղադրվում էր անջատողական և հակապետական մի շարք հանցանքերի մեջ: Արդյունքում՝ բախումներ ոստիկանության հետ, զոհեր, իսկ դեկտեմբերի 22-ին ռադիոյով հայտարարեցին, որ իր աշխատասենյակում ինքնասպան է եղել Պաշտպանության նախարար Վասիլի Միլյան, որը, ինչպես հետո պարզվեց, սպանվել էր՝ ցուցարարների վրա կրակելու հրաման չտալու պատճառով: Դա վրդովվեցրեց գեներալներին և բանակն անցավ ցուցարարների կողմը:
Այդ ժամանակ Չաուշեսկուն պաշտոնական այցով գտնվում էր Իրանում, սակայն ստիպված էր վերադառնալ, քանի որ երկրում հեղափոխություն էր սկսվել: Սակայն ինչպես վերադաձավ, այնպես էլ ստիպված էր նորից փախչել:
Դեկտեմբերի 25-ին, հատուկ ձևավորված ռազմական տրիբունալը Ելենա և Նիկոլաե Չաուշեսկուներին մեղադրեց սեփական ժողովրդի հանդեպ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Ըստ Չաուշեսկուների փաստաբանի՝ նրանք ինչպես հիմար կային, այդպիսին էլ մնացել էին. «Ոչ մի բանակցություն հնարավոր չէր նրանց հետ վարել և 2-ժամյա դատական նիստի ամբողջ ընթացքում Ելենան ինձ հարցնում էր՝ «Ի՞նչ է նշանակում գենոցիդ»:
Դատարանը նրանց դատապարտեց մահապատժի: Չնայած, որ ըստ վճռի՝ նրանք 10 օր ժամանակ ունեին բողոքարկելու համար, սակայն այն ի կատար ածվեց հենց նույն օրը: Այն իրականացնելու համար բազմաթիվ կամավորներ էին գրանցվել, սակայն ընտրվեցին միայն չորսը: Ըստ անգլիացի լրագրողի՝ նա առաջին անգամ Չաուշեսկուի աչքերում վախ տեսավ միայն գնդակահարելուց առաջ: Իսկ ճանապարին Ելենան հարցրեց զինվորնեից մեկին. «Ինչու՞ եք մեզ հետ այսպես վարվում, չէ՞ որ ես ձեզ համար որպես մայր եմ եղել»,- իսկ զինվորը պատասխանում է. «Դու մեզ ի՞նչ մայր, եթե մեր մայրերին էիր սպանում»:
Հրամայված էր ամեն մեկի վրա 30 փամփուշտ արձակել: Նիկոլաե Չաուշեսկուն միայն հասցրերց գոռալ. «Ես արժանի չեմ…» և հնչեց կրակահերթը:
Չնայած, ըստ բազմաթիվ ուսումնասիրությունների, դա ոչ թե մահապատիժ էր, այլ քաղաքական սպանություն և իր մեջ շատ մութ հարցեր է թողել, բայց ինչպես ասում են՝ այդպես էր պետք: