ԱՄՆ-ում «Coors» գարեջուրը գովազդելիս օգտագործվում էր «Turn It Loose!» կարգախոսը (մոտավոր թարգմանությունը «Դարձիր ազատ»): Կարգախոսի իսպաներեն բառացի թարգմանությունը ծնունդ տվեց նոր գլուխգործոցի` «Տանջվիր փորացավից»:
Հանրահայտ General Motors ընկերությունը ձախողվել է` փորձելով լատինաամերիկյան սպառողին ներկայացնել իր նոր` «Chevrolet Nova» ավտոմեքենան: Ինչպես պարզվեց` «No va» իսպաներեն նշանակում է «Չի կարող շարժվել»:
«Colgate-Palmolive» ընկերությունը ֆրանսիական շուկա էր հանել իր նոր` «Cue» ատամի մածուկը: Որոշ ժամանակ անց ամերիկացիներն իմացան, որ նույնպիսի անվանում է կրում ֆրանսիական նշանավոր պոռնո ամսագիրը:
Օծանելիք արտադրող «Clairol» ընկերությունը Գերմանիայում ներկայացրել է իր չոր դեզադորանտները` օգտագործելով «Mist Stick» կարգախոսը (թարգմանաբար` «Մշուշոտ դեզադորանտ»): Կարճ ժամանակ անց պարզվեց, որ «Mist» բառը գերմաներեն խոսակցականում նշանակում է «թրիք»:
«Pepsi» ընկերությունը բառացի չինարեն է թարգմանել իր գլխավոր գովազդային նշանաբանը. «Ապրիր «Pepsi»-ի սերնդի հետ» (Come Alive With the Pepsi Generation): Չինացիներն ապշած էին: Կարգախոսը ստացել էր անսպասելի հնչողություն. «Պեպսին կստիպի նախնիներին հարություն առնել գերեզմաններից»:
«Coca Cola» ընկերությունը երկար ժամանակ չէր կարողանում անվանում ընտրել Չինաստանում ներկայանալու համար: Բանն այն է, որ չինացիներն արտասանում են այդ ըմպելիքի անվանումը որպես «Կեկու կելա», ինչը նշանակում է «Կծիր պարաֆինե շերեփուկին»: Ընկերությունը ստիպված էր առաջարկված 40.000 տարբերակներից ընտրել իր ապրանքանիշի չինական նոր անվանումը, այն է` «Կոկու Կոլե», ինչը նշանակում է «Երջանկություն բերանի մեջ»:
Գրասենյակային պարագաներ արտադրող «Parker» ընկերությունը նույնպես փորձել է թարգմանել իր կարգախոսն իսպաներեն: Նրա գրչի գովազդն անգլերենով հնչում է. «It won’t leak in your pocket and embarrass you» (մոտավոր թարգմանությունը` Այն երբեք չի հոսի Ձեր գրպանի մեջ և Ձեզ անհանգստություն չի պատճառի): Թարգմանիչը սխալվել և շփոթել էր երկու իսպաներեն բառ: Արդյունքում` «Parker» ընկերության գովազդային արշավը Մեքսիկայում անցավ`«Այն երբեք չի հոսի Ձեր գրպանի մեջ և Ձեզ չի դարձնի հղի» կարգախոսով:
«American Airlines» ավիաընկերությունն իր ինքնաթիռներում տեղադրել էր նոր կաշվե թիկնաթոռներ և որոշել էր այդ մասին հայտնել իր մեքսիկացի հաճախորդներին: Անգլերենով կարգախոսը հնչում էր գեղեցիկ. «Fly in Leather» («Թռչիր կաշվի մեջ»): Բառացի թարգմանությամբ այն ստացավ ուրիշ իմաստ. «Թռչիր մերկ»:
Հավի մսից արտադրանք տվող «Frank Purdue» ընկերությունն ԱՄՆ-ում օգտագործում է «It takes a strong man to make a tender chicken» կարգախոսը («Նուրբ և համեղ ճուտիկ պատրաստելու համար պահանջվում է ուժեղ տղամարդ»): Իսպաներեն թարգմանվելուց հետո այդ արտահայտությունը մի փոքր այլ իմաստ ստացավ. «Պետք է սեքսուալ գրգռված տղամարդ, որպեսզի հավը դառնա քնքուշ»:
Կենցաղային տեխնիկա արտադրող «Elektrolux» սկանդինավյան ընկերությունն ամերիկայն շուկա հանեց իր փոշեծծիչները` բավականին ինքնատիպ մի կարգախոսով: Այն հնչում էր այսպես. «Nothing Sucks Like an Elektrolux» («Ոչինչ չի ծծում այնպես, ինչպես Elektrolux-ը»):