Ինչի՞ համար են ջինսերի վրայի փոքր գրպանները

Այդպիսի գրպաններ Levi's 501 X ջինսերի վրա առաջին անգամ հայտնվել են 1873 թ.-ին: Գոյություն ունեն մի քանի վարկածներ, թե ինչի՞ համար են դրանք նախատեսված:
Դրանցից մեկի համաձայն, այն նախատեսված էր շղթայով ժամացույց պահելու համար: Դրանք այն ժամանակ չափերով մի փոքր մեծ էին, քան հիմա և հանգիստ տեղավորվում էին այդ գրպաններում: Ի դեպ, մինչև օրս Levi's-ի կատալոգների մեջ այն նշված է որպես «watch pocket»: Մյուս տեսությունն ասում է, որ այն ստեղծված է աշխատավորների հարմարավետության համար. շինարարները նրանում պահում էին մեխեր, իսկ ոսկի որոնողները՝ ոչ մեծ գտածո ձուլակտորներ: Եվ, քանի որ սկզբնական ժամանակահատվածում ջինսերը կարվում էին բրեզենտից, դրանք անվանում էին «առանց վերնահագուստի կամբինիզոններ» և շատ հարմար էին աշխատանքի մեջ: Գոյություն ունի նաև երրորդ տարբերակ, համաձայն որի այդ գրպանիկը ստեղծվել է Zippo կրակայրիչ պահելու համար: Քանի որ կովբոյների (կովարածներ) մեծ մասը օգտվում էր դրանից և գրպանի չափսն էլ հարմարեցված էր դրան: 
Տարածված վարկածներից մեկի համաձայն էլ այն նախատեսված է պահպանակն պահելու համար:
Չնայած, որ այն անվանում են հինգերորդ գրպան, փաստացի այն չորրորդն է: Թվով հինգերորդը հետևի երկրորդ գրպանն էր, որը ջինսերի վրա հայտնվել է ավելի ուշ՝ 1901 թ.-ին:
Եվ հարց է առաջանում, թե ինչու՞ կարել ևս մեկ փոքր գրպան, եթե արդեն կա չորս մեծը: Այդ գրպանի առավելությունների մասին ավելի լավ կբացատրի Levi's-ի գովազդային տեսահոլովակը: Այն օգնում է երիտասարդին պահել ննջարանի բանալին: