Հետաքրքիր փաստեր արյան մասին


Արյունը հեղուկ հյուսվածք է` կազմված պլազմայից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից: Այն գտնվում է արյունատար անոթների համակարգի մեջ և սրտի աշխատանքի շնորհիվ անընդհատ շարժման մեջ է: 70կգ-ոց մարդն ունի մոտավորապես 5-6լ. արյուն: Երեխաների մոտ արյան քանակը համեմատաբար ավելի շատ է, քան մեծերի մոտ` կազմում է քաշի մոտ 11%-ը: Նորմալ պայմաններում ամբողջ արյունն չի շրջանառվում: Դրա մի մասը պահեստավորվում է արյան դեպոներում` փայծաղ, մաշկ, լյարդ: Դեպոյացված արյունն արյունահոսությունների ժամանակ դուրս է գալիս և սկսում է լրացնել կորցրած արյան քանակը:

*Մարդը կարո՞ղ է ապրել, եթե զարկերակային ճնշում չունի: Կարող է: Դա ապացուցել են բժիշկները՝ բուժելով ամերիկացի Քրեյգ Լյուիսին: Նրան չոգնեց նույնիսկ սրտի խթանիչը: Արդյունքում հեռացրեցին հիվանդի սիրտը և փոխարենը միացրեցին սարքավորումներ, որը ստիպում էին արյանը շրջանառություն կատարել: Հիվանդը ողջ մնաց, բայց նրա մոտ բացակայում էր զարկերակային ճնշումը, իսկ էլեկտրասրտագրությունը ուղիղ գիծ էր ցույց տալիս:

*Ճապոնացիները կարծում են, որ արյան խումբը ազդում է մարդու բնավորության վրա: Առաջին խմբին վերագրվում է հաստատակամություն, ինքնավստահություն, երկրորդին՝ մեկուսացում, հուսալիություն, երրորդին՝ խելք, փառասիրություն, չորրորդին՝ հավասարակշռվածություն: Նրանք դրան այնքան են կարևորություն տալիս, որ կարող են ձեզ աշխատանքի չընդունել, եթե ձեր արյան խումբը չհամապատասխանի պահանջներին:

*Շատերը սխալմամբ կարծում են, որ ցլամարտի ժամանակ ցուլը հարձակվում է կտորի վրա նրա համար, որ այն կարմիր է, ինչը կատաղեցնում է նրան: Իրականում ցուլը գույները չի տարբերում: Նա արձագանքում է շարժմանը: Կարմիր գույնն ընտրվել է նրա համար, որպեսզի ցլի արյան հետքերը այդքան ակնհայտ չլինի:

*Դրեք ձեր ականջին ծովախեցի և այնտեղ կլսեք ծովի ձայնը: Սա ասում էին մեզ, երբ մենք փոքր էինք: Բնական է, որ դա ոչ մի ծովի ձայն էլ չէ: Դա շրջակա միջավայրի և մարդու մարմնից դուրս եկած ձայների արձագանքն է` խեցու մեջ: Այդ ձայներից մեկն էլ ձեր գլխուղեղի անոթներում հոսող արյան ձայնն է: Այդ նույն էֆֆեկտը կստացվի, եթե ուղղակի ձեռքի ափով փակեք ձեր ականջը:

*Անտարկտիդայի սառցե ջրերի ձկները ունեն անգույն արյուն: Դրա բաղադրության մեջ չկան էրիթրոցիտներ և հեմոգլոբին: Այդպիսի եզակի արյունատար համակարգը թույլ է տալիս սպիտակարյուններին բնակվել բավականին ցածր ջերմաստիճանի պայմաններում:

*Ավստրալիայի 74-ամյա բնակիչ Ջեյմս Հարրիսոնը արյուն է հանձնել 1000 անգամ: Նրա հազվագյուտ հանդիպող խմբի արյունը պարունակում է հակամարմին, որը օգնում է նորածիններին ապրել ծանր անեմիայի դեպքում: Մոտավոր հաշվարկներով, շնորհիվ նրա դոնորության, հաջողվել է փրկել ավելի քան 2 միլիոն նորածնի կյանք:


Комментариев нет:

Отправить комментарий