Հաճախ անունը՝ դա մահացած մարդու մասին հիշողությունն է: Այդ անունը հնարավոր է կրեն հազարավոր մարդիկ, բայց ամեն անգամ այն լսելիս, դուք առաջին հերթին հիշելու եք ձեզ ծանոթներին, իսկ շատ հաճախ՝ ձեր մահացած հարազատ-բարեկամին:
Նրանք մահացած են, բայց անունն ապրում է: Ահա այդ պատճառով է, որ նման անուններն ունեն ոչ այնքան հաճելի անվանում՝ նեկրոնիմ: Բառը կազմվել է հունարեն nekros՝ «մահացած» և onoma՝ «անուն» բառերից: Աշխարհի շատ մշակույթներ տարբեր կարծիքներ ունեն, տարբեր կերպ են մոտենում մահացածի անվանը: Որոշներում, նույնիսկ արգելված է արտասանել մահացածի իսկական անունը. դա տաբու է: Դրա փոխարեն մահացածի մասին խոսում են այլաբանորեն:

Կան մշակույթներ, որտեղ մահացած հարազատի անունը փոխանցում են նորածնին: Երբեմն, ժառանգաբար ոչ միայն անունն է փոխանցվում, այլև իրերը:
Նեկրոնիմների օգտագործումը երբեմն տարակուսանքի մեջ է գցում պատմաբաններին: Տարբեր ծննդյան վկայականներում կարող է գրված լինել միևնույն անունը: Այսօր արդեն շատ դժվար է տարբերակել միևնույն անունով հնում ապրած և մահացած մարդկանց:
Դրա լավագույն օրինակը Սիգետիե Իդզումին է (նկարում): Նա, կարծես թե, ծնվել է 1865 թ.-ին, մահացել՝ 1986 թ.-ին և «Գիննեսի ռեկորդների գրքում» գրանցված է որպես աշխարհի ամենածեր մարդը: Սակայն շատ հավանական է, որ նա մեկ մարդ չէ, այլ երկուսը: Իդզումին կարող էր ծնվել 1880 թ.-ին և նրան կոչած լինեին ավագ եղբոր անունով, որը, իր ծննդյան պահին, հնարավոր է արդեն մահացած լիներ:
Հայկական մշակույթի մեջ ևս ընդունված է նորածիններին կոչել երիտասարդ տարիքում մահացած հարազատի անունով: Ճի՞շտ է դա, թե՞ ոչ՝ իմ որոշելիքը չէ: Եկեղեցին դրանում ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, ավելին, հոգևորականներին ձեռնադրելիս, ընտրում են մահացած հոգևորականների անունները: Առաջին հայացքից հենց այդպես էլ կա, բայց սնահավատները այլ բաներ են ասում և ապացույցներ բերում: Վարկածներից մեկի համաձայն անվան հետ մեկտեղ փոխանցվում է նաև ճակատագիրը:
Ինչևէ, ապրեք ողջերի աշխարհում, իսկ անհաջողություններն ու դժբախտությունները վերագրել միայն անվանը, սխալ կլինի:
Ինչևէ, ապրեք ողջերի աշխարհում, իսկ անհաջողություններն ու դժբախտությունները վերագրել միայն անվանը, սխալ կլինի:
Комментариев нет:
Отправить комментарий