Ի՞նչ էր աղբի տոպրակի մեջ (13 ֆոտո)

2011 թ.-ի օգոստոսի 31-ին, Կենտրոնական Ֆլորիդայի աղբարկղներից մեկի մոտ շարժվող մի տոպրակ նկատեցին:
Անիմջապես դրա կողքին մի մարդ, 50 դոլարով, պիտբուլ ցեղատեսակի շան ձագեր էր վաճառում: Երբ մի կին հետաքրքրվեց, թե ի՞նչ ձայն է գալիս աղբարկղի կողքի տոպրակից, տղամարդը խորհուրդ տվեց ուշադրություն չդարձնել: Բայց կինը համառ գտնվեց և բացեց տոպրակը: Այնտեղ նա գտավ այս շան ձագուկին: Խեղճը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ, որով հիվանդ շները ուղղակի չեն ապրում: Նրա մոտ «լողորդի սինդրոմ» էր:
Նա անընդհատ պառկում էր փորի վրա և թաթերը թևերի պես բացում: Կինը Էրիկա Դենիելն էր՝ 26 անտուն շների տերը: Նա որոշեց ձագուկին վերցնել իր խնամքի տակ և նրան Հարպեր կոչեց: Բժիշկներն առաջարկեցին քնեցնել ձագուկին: Բայց Էրիկան չհամաձայնվեց և սկսեց զբաղվել նրա խնամքով: Մերսումներից և ուղղակի մարդկային քնքշության դրսևորումներից հետո ձագուկը քիչ-քիչ սկսեց բարձրացնել գլուխը և շարժվել: Կինը կապվեց անասնաբույժների հետ, ովքեր էլ խորհուրդ տվեցին նրան լողալ սովորեցնել և մերսումները ջրի մեջ անցկացնել: Ջրի մեջ նա կկարողանար իրապես շարժվել: Եվ իրոք, որոշ ժամանակ անց, այս շունիկը սկսեց վազվզել և խաղալ իրեն բուժած և խնամած կնոջ հետ:

-Հարպերը իր առաջին քայլերն արեց խոտի վրա, այնուհետև գորգի, իսկ արդեն հետո՝ ասֆալտի: Նա դեռ չի կարողանում քայլել սալահատակի կամ փայտե հատակի վրայով, բայց դա էլ կկարողանա, նա շատ ընդունակ է,- ասում է Դենիելը:
-Պիտբուլը ուղղակի շան ցեղատեսակ է, ես հերքում եմ նրանց տեսակի շուրջ առաջացած բացասական համբավը: Նրանք ուղղակի շներ են, որոնց սեր և ընտանեկան ջերմություն է պետք: Նրանց գազազեցնում են հենց մարդիկ: Շները դրանում մեղավոր չեն,-հավելում է նա:


Այս շունիկի դեմ էր ամբողջ աշխարհը, բայց նա դիմակայեց դրան: Նա այսօր առողջանում է շնորհիվ բարի և մտահոգ մարդկանց: Հենց այս մարդկանց շնորհիվ է, որ աշխարհը դեռ գոյություն ունի:
Բարություն գործեք:


1 комментарий: