
Բանակ գնալիս, յուրաքանչյուր ոք ոչ միայն
պարտավորվում
է
կատարել
հրամանատարների
հրամանները,
այլև
կրել
այն
համազգեստները,
որոնք,
երբեմն,
դիզայներների
վառ
երևակայության
արդյունք
են
լինում:
Չնայած,
երբեմն
այդ
համազգեստների
վրայի
աքսեսուարները
ունեն
շատ
հին
և
պատմական
նշանակություն,
սակայն
ոչ
միշտ
են
ճիշտ
ընկալվում:
Թաիլանդում ամեն մի օր ունի իր աստվածը, իր մոլորակը և ամենակարևորը, իր գույնը: Երևի դրանով է պայմանավորված զորահանդեսի այսպիսի խայտաբղետությունը:
Կոտ դ'Իվուարի մայրաքաղաք Աբիջան թարգմանաբար նշանակում է «կտրտված տերևներ», ինչն էլ իր հերթին խորհրդանշում է պայքարի ավարտը: Երկիրը, այնուամենայնիվ, ունի իր բանակը, որի զինվորների համազգեստը զեբր է հիշեցնում: Թե ինչու՞ հենց զեբր, երևակայաությունը թողնում եմ ձեզ:
Կարիբյան ավազանի այս պետության՝ Հաիթիի կլիման այնքան էլ բարենպաստ չէ սպիտակ համազգեստ կրելու համար: Սա տոնական միջոցառումների համար է: Եթե նկատեցիք,
համազգեստի
աքսեսուարները
ինքնաձիգի
պարկուճներն
են:
Այսպիսի
տեսք
ունի
հաիթցի
հրամանատարը՝
զորահանդեսի
ժամանակ:
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ Ամրիտսար քաղաքում, սահմանապահները, ամեն օր «Վերջալույսի արարողության» ժամանակ, նման կերպ իրականացնում են հերթափոխը:
Սա Հնդկաստանի սահմանապահների գունդն է: Միակ բանը, որ հուշում է նրանց զինվորական լինելու մասին, դա ձեռքերի զենքն է: Նրանք մասնակցում են Հանրապետության օրվա արարողությանը:
Հունաստանի, Անհայտ զինվորի հուշարձանի Պատվո պահակները: Չնայած տուրիստները հազիվ են զսպում իրենց ծիծաղը նրանց տեսնելիս, բայց ասում են, որ նրանց հագուստի ամեն մի մանրուք իր պատմական նշանակությունն ունի. սկսած կոշիկներից, վերջացրած շարժուձևով:

Հրվ. Կորեայի ջրասուզակների գունդը
Հարավային Կորեայի արքայական գվարդիայի մարտիկնեը: Չնայած համազգեստի տարօրինակությանը, նրանք դժվար մարտական հանձնարարություններ են կատարում և համարվում են ամենապրոֆեսիոնալ գնդերից մեկը:
Վատիկանի շվեյցարացի գվարդիականների համազգեստի հեղինակը Ժյուլ Ռեպոնն է: Նա այնքան տպավորված է եղել Ռաֆայել Սանտիի որմնանկարներով, որ փորձել է համազգեստին հաղորդել Վերածննդի դարաշրջանի ոգին: Այս համազգեստը շրջանառության մեջ է դրվել 1914-15 թթ.-ից:
Ֆիջի այս զինվորները Պատվո պահակ են կանգնել երկրի նախկին նախագահ Ռատու Կամիսեսե Կապաիվաի Տուիմակիլաի Մառաի դագաղի մոտ:
Ֆրանսիայի վարձկան անտառահատների գունդ. նրանք գաղութացման տարիներին ջունգլիներում, այս կացիններով հատում էին անտառները և ճանապարհ հարթում հետևակի համար, իսկ գոգնոցները նրանց պաշտպանում էին տաշեղներից: Նրանց նաև անվանում են ականազերծողների գունդ: Ճիշտն ասած չհասկացա, թե ինչու:
Ֆրանսիական ևս մեկ զորամիավորման համազգեստ՝ անհասկանալի մեծության գլխարկով:
Բուլղարիայի փետրավորները
Սաուդյան Արաբիա. էկոլոգիապես մաքուր զինվորական համազգեստ:
Комментариев нет:
Отправить комментарий