Ամենաանհավանական բժշկական ռեկորդները


1.Մարդու մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1980 թ.-ին, ոմն Ուիլլ Ջոնսոնի մոտ, Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքից: Հիվանդանոց դիմելու պահին նրա մարմնի ջերմաստիճանը եղել է 46,5°C: Հիվանդանոցից նրան դուրս գրեցին 24 օր անց:

2.Մարդու մարմնի ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1994 թ.-ի փետրվարի 23-ին, Կանադայում, 2-ամյա Կառլի Կոզոլոֆսկիի մոտ: Այն բանից հետո, երբ տան դուռը հանկարծակի փակվել է և աղջնակը 6 ժամ մնացել է -22°C պայմաններում, նրա մարմնի ջերմաստիճանը հավասար էր 14,2°C-ի:

3.Առարկաներ կուլ տալու մոլուցքով տառապող 42-ամյա կնոջ ստամոքսում հայտնաբերվել է 2533 օտար մարմին, որից միայն 947-ը՝ անգլիական քորոցներ: Այդ ամենով հանդերձ, կինը ընդամենը գանգատվել է ստամոքսի թեթև ցավից:

4.Ամենածանր առարկան, որը երբևէ հեռացվել է մարդու ստամոքսից, դա 2.35կգ քաշով մազերի խուրձն է: Կա այդպիսի հիվանդություն, որով տառապելու ժամանակ հիվանդները մազեր են ուտում:

5.Ամենաշատ քանակությամբ հաբեր ընդունել է ոմն Կ. Կլիները՝ Զիմբաբվեից: 21 տարվա բուժման ընթացքում նա ընդունել է 565,939 դեղահաբ:

6.Ամենաշատ ներարակումները արել են բրիտանացի Սեմյուել Դեվիդսոնին: Ամբողջ կյանքի ընթացքում նրան արվել է, ամենաքիչը, 78.900 ինսուլինի ներարկում: 

7.Ամենաշատը վիրահատվել է ամերիկացի Չարլզ Իենսենը: 1954-1994 թթ. ընթացքում նա տարել է նորագոյացությունների հեռացման 970 վիրահատություն: 

8.Աշխարհում ամենաերկարը՝ ձվարանի կիստայի հեռացման վիրահատությունն է եղել: Այն տևել է 96 ժամ (4 օր): Վիրահատությունից հետո հիվանդի քաշը 280-ից իջավ 140կգ-ի:

9.Ամենաերկար սրտի աշխատանքի կանգը տարել է նորվեգացի ձկնորս Յան Ռևսդալը: Այն բանից հետո, երբ նա դեկտեմբերին նավակից ընկավ ջուրը, նրա մարմնի ջերմաստիճանը իջավ մինչև 24°C-ի, իսկ սիրտը կանգ առավ ամբողջ 4 ժամ: Նա կազդուրվեց միայն այն բանից հետո, երբ միացվեցին արհեստական արյան շրջանառության սարքավորումները:

10.Օրգանիզմի ամենամեծ ծանրաբեռնվածությունը բաժին է ընկել ավտոմրցարշավորդ Դևիդ Փերլիին՝ 1977 թ.-ի հուլիսին: Մրցման ժամանակ վթար տեղի ունեցավ: Դևիդը 29 կոտրվածք և 3 հոդախախտում ստացավ, իսկ սիրտը 6 անգամ կանգ առավ:

Комментариев нет:

Отправить комментарий