Հաճախ ենք հանդիպում «բրենդ» և «ապրանքանիշ» հասկացություններին: Սակայն պետք չէ շփոթել դրանք: Պետք է հիշել, որ ապրանքանիշը, դա իրավական, պաշտոնական հասկացողություն է, իսկ բրենդը միայն սպառողների բառապաշարից է: Բրենդ ասվածը լայն հասկացությունը է, քանի որ նրա մեջ ներառվում են ապրանքները, ծառայությունները, միությունները, brand-image-ները:
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչու՞ են որոշ բրենդներ կոչվում հենց այդպես:
2. Adidas-ի պատիվ ընկերության հիմնադիր Ադի (Ադոլֆ) Դասլերի:
3. Adobe-ի պատիվ Adobe Creek գետի, որը հոսում էր ընկերության հիմնադիր Ջոն Վորնոկի տան մոտով:
4. Apple-խնձորը Սթիվ Ջոբսի սիրելի միրգն էր: Ընկերության անվանումի վրա աշխատանքի երեք քրտնաջան ամիսներից հետո նա իր աշխատակիցների առջև վերջնագիր դրեց. «Եթե դուք, մինչև ժամը 5-ը, չորոշեք նոր, ավելի լավ տարբերակ, ես այն կկոչեմ Apple»: Այդպես էլ արեց:
5. Apples Macintosh-ԱՄՆ-ում վաճառվող խնձորի տեսակ:
6. Google-անվանումը առաջացել է Googol բառից, ինչը նշանկում է 100 զրոներով թիվ: Իսկ Google բառը գրված է եղել առաջին ներդնողի` հիմնադիրներին ուղարկված չեկի վրա: Դրանից հետո նրանք ընկերությունը հենց այդպես էլ անվանեցին:
7. Hotmail-երբ Սաբիր Բհատին ներկայացավ այդ բիզնես պլանով՝ ստեղծել այնպիսի էլեկտրոնային փոստ, որը հասանելի կլինի աշխարհի ցանկացած ծայրից, նա ուսումնասիրեց բոլոր այն բառերը, որոնք ավարտվում էի mail-ով: Վերջում ընտրեց hotmail-ը, քանի որ նրա մեջ առկա էին HTML-ի տառերը (ծրագրավորման լեզու):
8. HP (Hewlett-Packard)-ընկերության հիմնադիր Բիլլ Հյուլետը և Դեյվ Պակկարդը մետաղադրամ նետեցին, որոշելու համար, թե ում անունը պետք է գրվի առաջինը: Արդեն հասկացաք, որ հաղթեց Բիլլը:
9. Intel-ընկերության հիմնադիր Բոբ Նոյսն ու Գորդոն Մուռը ուզում էին այն անվանել Moore Noyce, բայց այդ ժամանակ արդեն նման անունով հյուրանոցների ցանց կար: Եվ նրանք որոշեցին, որ ընկերությունը պետք է կոչել INTegrated ELectronics (Ինտեգրված էլեկտրոնիկա):
10. Kodak-«K»՝ ընկերության հիմնադիր Ջորդան Իստմենի սիրելի տառը: Նա փնտրում էր մի բառը, որը կսկսվեր և կավարտվեր այդ հիանալի տառով: Բացի այդ, բոլոր այբուբեններում այն գրվում էր նույն կերպ (ինքը հայկական այբուբենից տեղյակ չէր այդ ժամանակ): Վերջում ընտրվեց «Kodak»-ը, իբր թե այդպիսի ձայն է գալիս ֆոտոապարատից՝ լուսանկարելու ժամանակ:
11. LG-երկու կորեական բրենդների անվան առաջին տառերը՝ Lucky և Goldstar:
12. Mitsubishi-անվանումը հորինել է ընկերության հիմնադիր Յատարո Իվասակին՝ 1870 թ.-ին:
Ճապոներենից թարգմանաբար mitsu՝ երեք, hishi՝շեղանկյուն: B-ն հենց այնպես չի հայտնվել: ճապոներենում բառի մեջտեղում հայտնված h-ն արտասանում են որպես b: Իսկ Mitsubishi-ի ապրանքանշանը այդ տեսքն ունի, քանի որ եռատերևը ընկերության հիմնադրի ընտանեկան զինանշանն էր:
13. Motorola-հիմնադիր Փոլ Գելվինը հորինել է անվանումը, երբ ընկերությունը ռադիոներ էր արտադրում ավտոմեքենաների համար: Այդ ժամանակվա աուդիո բաղադրիչներ արտադրող շատ ընկերությունների անվանումներ վերջանում էին «ola»-ով:
14. Nike-առաջացել է հունական հաղթանակի աստվածուհի Նիկայի անունից, այլ ոչ թե անգլերեն բառից, որը կարդացվում է «նայք»:
15. Nintendo-կազմված է ճապոնական երեք հիերոգլիֆներից՝ «Nin-ten-do», որը կարելի է թարգմանել՝ «երկինքը օրհնում է ծանր աշխատանքը»:
16. Nokian-հիմնադրվել է որպես փայտամշակման գործարան, ապա ընդլայնվեց և սկսեց զբաղվել ռետինե արտադրանք թողարկելով՝ ֆիննական Nokia քաղաքում:
17. Reebok-աֆրիկյան փոքրիկ, բայց շատ արագաշարժ այծքաղի անվանումից:
18. Samsung-կորեերենից թարգմանաբար նշանակում է «երեք աստղ»:
19. Subaru-ընկերությունը կոչվել է համաստեղության անվանումով: Այն նաև պատկերված է ընկերության լոգոտիպի վրա:
20. Yahoo-բառը հորինել է Ջոնաթան Սվիֆտը՝ «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքում:
Այդպես էին անվանում վանող, զզվեի մարդուն: «Yahoo!»-ի հիմնադիր Ջերի Յանգը և Դևիդ Ֆիլոն ընտրեցին այդ բառը, քանի որ իրենք իրենց հենց այդպես էին կոչում՝ yahoo-ներ: Սակայն այժմ, այն իբր թե վերծանվում է Yet Another Hierarchical Officious Oracle
Комментариев нет:
Отправить комментарий