Դեն մի նետեք հագուտի հետ տրվող այս փոքրիկ կտորները. դրանք Ձեզ շատ են պետք գալու







Նոր գնված հագուստի հետ երբեմն նմանատիպ փաթեթներ են լինում կցված` ներսում այդ հագուստի գույնի փոքրիկ մի կտոր, հավելյալ կոճակ և էլի անհրաժեշտ փոխարինիչներ։
Շատերը կարծում են, թե այդ կտորը կարկատանի համար է` հագուստի հնարավոր պատռվելու դեպքում, և ուղղակի աղբարկղն են նետում։ Բայց ո՞ր մի թանկարժեք հագուստ գնողը հետո կարկատաններով զգեստ կկրի։


Մի շտապեք անմիջապես դեն նետել այդ փոքրիկ կտորը։ Այն կարկատանի համար չէ նախատեսված և Ձեզ շատ է պետք գալու։ Այն կցում են հագուտսին հատում նրա համար, որպեսզի մինչ զգեստի լվանալը կարողանաք որոշել, թե ինչպես կդրսևորի այն իրեն տաք ջրում, «գույն կտա՞» ջրին, թե ոչ, Ձեր ընտրած լվացքի փոշին կխամրեցնի՞ հագուստի գույնը, թե ոչ և այլն։ Այս ամենը ավելի լավ է փորձեք միանգամից և հենց այդ փոքրիկ կտորի վրա, որպեսզի հետագայում հագուստը չվնասեք։ 

Իսկ ինչպե՞ս է պետք դա անել։ Կլայնանա՞ հագուստը տաք ջրում լվալուց հետո, թե ոչ, կարելի է փորձարկել հետևյալ կերպ.

  • Զգեստին ամրացված այդ կտորի չափով ստվարաթուղթ կտրեք։
  • Կտորն իջեցրեք տաք ջրի մեջ և թողեք կես ժամ։
  • Դրեք թաց կտորը ստվարաթղթի նախօրեք կտրած կտորի վրա և սպասեք մինչև չորանա։
  • Ստուգեք` համընկնո՞ւմ են կտորի չափսերը ստվարաթղթի չափսերի հետ։
 Իսկ ինչպես՞ ստուգել` հագուստը «գույն տալի՞ս է», թե ոչ։

  • Կտորն իջեցրեք օճառառաջրի խիտ խառնուրդի մեջ և մի փոքր տրորեք։
  • Այնուհետև այն դրեք սառը ջրի մեջ և թողեք 20 րոպե, ինչից հետո հանեք և քամեք։
  • Ստուգեք` արդյո՞ք ջուրը գունավորվել է։
  • Չորանալուց հետո դրեք հագուստի կողքին և ստուգեք, թե արդյոք այն փոխել է գույնը։

Եթե Ձեզ դուր եկավ նյութը, ապա սեղմեք «Հավանել» կոճակը, միացեք մեր ֆեյսբուքյան էջին և ծանոթացեք նոր ու հետաքրքիր նյութերի

Комментариев нет:

Отправить комментарий