Պարզվում է այս հասարակ, բայց միևնույն ժամանակ օգտակար հարմարանքը թույլ է տալիս կողմնորոշվել և էֆեկտիվ լուծում տալ բավական բարդ մի հարցի։
Բանն այն է, որ այս գդալը–շերեփը օգնում է չափել մեկ չափաբաժին ուտելիքի համար անհրաժեշտ սպագետիի քանակը։ Այսինքն, որքան վերմիշել որ տեղավորվում է այս անցքում, այդքան էլ անհրաժեշտ է ուտեստի պատրաստման համար։
Բնական է, որ կան մարդիկ, ովքեր մի փոքր շատ են ցանակում ուտել կամ հակառակը։ Բայց մի բան անփոփոխ է. գդալի վրայի այս անցքը տեղավորում է այնքան սպագետի, որքան անհրաժեշտ է ՄԵԿ մարդու համար նախատեսված ուտեստ պատրաստելու համար։
Իսկ եթե դիետա եք պահում կամ ուզում եք սովորականից շատ ուտել, ապա կարող եք օգտվել այս տեսակի գդալներից։
Պարզվում է նաև, որ հենց սպագետիի չափման համար կա առանձին հատուկ քանոն–չափիչ, որով հնարավոր է չափել միանգամից 4 բաժին ուտելիքի պատրաստման համար անհրաժեշտ վերմիշելի քանակը։ Դա իտալական ավանադական խոհանոցի հարմարանք է։
Комментариев нет:
Отправить комментарий