10 տարի ուշացած, 46 մետրանոց նվերը

Իսկ դու գիտեի՞ք, որ Ազատության արձանը, ԱՄՆ-ի ամենահայտնի կոթողը, հանդիսանում է ֆրանսիացի ժողովրդի նվերը՝ 1876 թ.-ին ստորագրված Անկախության Հռչակագրի 100-ամյակի կապակցությամբ: Դա նախատեսված էր անել դեռևս 1865 թ.-ին:
Արձանը պետք է խորհրդանշեր Ֆրանսիական Մեծ Հեղափոխության և Անկախության համար մղվող պատերազմի տարիներին ամերիկացի և ֆրանսիացի ազգերի փոխօգնությունը: Չնայած դրան, այդ բարեգործական նախաձեռնության ղեկավարները որոշեցին, որ ամերիկացիներին բավական է նաև միայն արձանը, իսկ պատվանդանը թող ինքնուրույն, տեղում կառուցեն:
Արձանի հեղինակը Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին էր: Ազատության արձանի մեջ գնահատվում է ոչ այնքան դրա գեղարվեստական արժեքը, որքան դրա կառուցողական լուծումները՝ այդ օրերին հատուկ հեղափոխական մոտիվներով, որի հեղինակը Գուստավ Էյֆելն էր (Էյֆելյան աշտարակի հեղինակը): Նա առաջին անգամ, պողպատյա շրջանակի վրա հավաքեց 46 մետրանոց արձան, որը պատված էր 300 պղնձյա թիթեղներով: Ընդհանուր քաշը 125 տոննա էր:
Ֆինանսական միջոցների սղության պատճառով, ինչպես արձանի կառուցումը, այնպես էլ դրա պատվանդանի տեղադրումը, ժամանակավորապես դադարեցվեցին: Կոթողը ԱՄՆ հասավ միայն 1885 թ.-ին: Ազատության արձանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1886 թ.-ի հոկտեմբերի 28-ին: Այնպես որ, 100-ամյա հոբելյարի համար նախատեսված նվերը ուշացավ ուղիղ 10 տարի:
Արձանի բարձրությունը, գետնից մինչև ջահի ծայրը, 93 մետր է, իսկ հենց արձանինը՝ 46 մետր:

Էդուրադ Մորան-«Ազատության արձանի բացումը»
Շատերն ասում են, որ արձանում հունական դիցաբանության Արտեմիս կամ Աթենաս աստվածուհու կերպարն է, սակայն, միակ աստվածուհին, որին հունական դիցաբանության մեջ պատկերում էին փշավոր գլխի զարդարանքով և ջահը ձեռքին, դա Հեկատան էր՝ չար դևերի, ուրվականների, խավարի, գիշերային մղձավանջերի, անդրշիրիմյան ստվերների, անեծքի ու կախարդանքի աստվածուհին: Հետևությունները թողնում եմ ձեզ:




Комментариев нет:

Отправить комментарий