Ավելի ուշ, բրազիլական Loducca PR գործակալությունը հայտարարեց, որ ֆուտբոլիստի նման ռեակցիան՝ ուտել իր վրա նետված բանանը, մտածված է եղել դեռ Էսպանյոլի հետ խաղից հետո, երբ Նեյմարի և Ալվեսի ուղղությամբ ռասսիատական արտահայտություններ հնչեցին և տիրբունայից բանան նետվեց նրանց ուղղությամբ: Այդ միջադեպից հետո բրազիլական ընկերությունը կապվեց ֆուտբոլիստների հետ և պայմանավորվեցին, որ նման բան կրկնվելու դեպքում պետք է վերցնել բանանը և ուտել այն: Դա նախատեսվում էր, որ աներ Նեյմարը, ով ավելի հայտնի էր երկրպագուների շրջանում, բայց դա պատահեց Ավլեսի հետ և արդյունքը նույնը եղավ:
Իսկ Ալվեսի հայրը որոշել է այս միջադեպից հետո բանան աճեցնել:
- Մենք աճեցնում ենք կոկոս, մանգո, դդում, ձմերուկ: Ես նման մտադրություն ունեի, իսկ այս դեպքից հետո արդեն հստակ որոշել եմ բանան աճեցնել: Ի դեպ, ես Դանիին ասել եմ, որ էլ չուտի իր ուղղությամբ նետված բանանները. դրանք հնարավոր է թունավորված լինեն,- հավելել է Դոմինգուշ Ալվեսը:
Իսկ բանանը նետելու մեղադրանքով արդեն կա ձերբակալված: Ոմն Դևիդ Կամպայո Լեոն է: Մինչ քրեական գործ հարուցելը նրան արդեն ցմահ արգելել են հայտնվել ստադիոններում: Իսկ եթե ապացուցվի նրա մեղքը, ապա սպառնում է մինչև երեք տարի ազատազրկում: Վիլյառեալի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այն լուրերը, որ Դևիդ Կոմպայոն աշխատել է որպես մարզիչ՝ ակումբի մանկապատանեկան հավաքականներից մեկում:
Комментариев нет:
Отправить комментарий