Չնայած իր կատակերգու կերպարի, Ջիմ Քերին շատ է սիրում խորհել կարևոր թեմաների շուրջ։ Ահա դրանցից մեկը` մեծամասնության կողմից ողջ կյանքի համար ընտրված սխալ ճանապարհի մասին, ներկայացնում եմ Ձեզ։
«Իմ հոգին պարփակված չէ մարմնիս մեջ, իմ մարմինը գտնվում է անսահման հոգու ներսում։ Ես միշտ ասում եմ, որ շատ կուզեի, որպեսզի մարդիկ ի վերջո հասկանային, որ երբեք չեն գտնի հոգեկան հավասարակշռություն իրենց երազանքներում, հարստության և փառքի մեջ։ Ես դա գիտեմ իմ փորձով, որ ազդեցությունը, որը մենք թողնում ենք մյուսների վրա, ամենաարժեքավոր արժույթն է, քանի որ այն ամենը, ինչ մենք ստանում ենք կյանքից, մի օր փտելու և մանր մասերի է վերածվելու։ Ձեզանից հետո մնում է միայն այն, ինչ կար Ձեր սրտում։
Ի՞նչ կարող եք անել դուք աշխարհի համար։ Ի՞նչ կարող է անել նա, որպեսզի բացահայտի ձեր տաղանդը։ Սա այն ամենն է, որ հարկավոր է հասկանալ... Դուք կարող եք միանալ խաղին, արտահայտվել ընդդեմ պատերազմի, խաղալ ցանկացած մարզահագուտով, բայց, որպեսզի ճանաչեք իրական աշխարհը, դուք նախ և առաջ պետք է ձեր վրայից հանեք զրահը։ Եթե դուք ընդունում եք աշխարհն ու շրջակա իրավիճակը, ապա դուք պետք է ընդունեք նաև դրա հետևանքները։
Ձեզ հարց տվեք, թե ինչու ենք մենք ամենահաճելի զգացողություններն ունենում միայն այն ժամանակ, երբ ինչ–որ լավ բան ենք անում մեկ այլ մարդու կամ ցանկացած տիպի կենդանու հանդեպ։ Ինչ որ բան դրված է մեր ներսում, մեր գիտակցության ու մարմնի մեջ, որը պատասխանատու է ուրիշներին օգնելու համար։ Ջիմը ճիշտ ճանապարհի վրա է, քանի որ նա արդեն տալիս է իրեն այն հարցը, թե ինչպես կարող է օգնել աշխարհին։ Մեզանից շատերը նույն բանն են անում։ Գոյություն ունեն մարդիկ, ովքեր լիովին հակառակ տեսակետն ունեն այս հարցի շուրջ, բայց նույնիսկ ամենաանտարբերները կարող են ունենալ բարի սիրտ, եթե ուրիշ մարդու համար ինչ–որ լավ բան են անում։
Մեզանից շատերը ցանկանում են դրականորեն ազդել աշխարհի վրա, բայց մենք ամենևին չգիտենք ինչպես և որտեղից սկսենք դա։
Մենք մեր ողջ կյանքը նվիրում ենք դպրոցին, հետո աշխատանքին։ Ավելի ուշ մեզանից շատերը հասկանում են, որ ամբողջովին մոռացել ենք մեր սրտի և այն մասին, ինչը ստիպում է նրան թփրպալ ուրախությունից։ Դրա հետ մեկտեղ մեզ պարբերաբար ասում են, թե ինչ պետք է անենք, ով պետք է դառնանք, ինչ ասել է «լավ»։ Այս ամենը բերում է նրան, որ մեզանից շատերը միշտ վախենում են այն մտքից, թե ինչ կմտածեն իրենց մասին ուրիշները։ Այս ամենին էլ գումարվում է ամենօրյա միապաղաղությունը, և մենք բոլորովին արհամարում ենք մեր հոգուն, հետաքրքություններին, և ի վերջո մեզանից շատերը իրենց ճնշված են զգում և մշտապես գտնվում են դեպրեսիաների մեջ։ Այդ պատճառով էլ ենթագիտակցաբար մենք շարունակում ենք թունավորել մեր օրգանիզմը ծխաոտով և ալկոհոլով, նույնիսկ չգիտակցելով, թե ինչու ենք մենք կապված այս վատ սովորություններին։ Այդ ամենը նրանից է, որ մենք մեզ ջախջախված ենք զգում, մեզ ոչ ոք չի սովորեցրել հետևել մեր մտքի պայծառացմանը և ռիսկի դիմել. մեզ ուղղակի սովորեցրել են, որ աշխարհում մենք պետք է խաղանք նրա կանոններով։
Պետք չէ ոչնչից վախենալ։ Եթե դուք ցանկանում եք փոխել ձեր կյանքը և ուրիշների համար ինչ–որ լավ բան անել, և ձեր սիրտը չի ընդդիմանում դրան, ապա դուք, ամենայն հավանականությամբ, շատ հետաքրքիր ճանապարհորդություն եք սկսում։ Մենք չենք կարող անընդհատ գտնվել հարմարավետության գոտում։ Մեր կյանքը այնքա՜ն կարճ է, և դրա համար պետք չէ վախենալ դուրս գալ կաղապարների շրջանակներից և ռիսկի դիմել։ Մի մտածեք վերջնական արդյունքի մասին, հետևեք ձեր սրտի կանչին և վայելեք ճանապարհորդությունը։ Դուք միշտ կարող եք ձեր երազանքների իրականացման ճանապարհին քայլ կատարել և կարևոր չէ փոքր կլինի այն, թե մեծ»։
Комментариев нет:
Отправить комментарий