Երիտասարդ ուսանողը բարում նստած նշում էր իր քննական շրջանի հաջող ավարտը, երբ նկատեց կողքի սեղանի մոտ նստած ծերունուն, և, քանի որ մի փոքր գինովցած էր, որոշեց տարեց տղամարդուն բացատրել, թե ինչու ծերերն այսօր չեն հասկանում երիտասարդ սերնդին:
-Դուք ուղղակի մեծացել եք լրիվ այլ, կարելի է ասել պարզունակ աշխարհում,- բարձրաձայն սկսեց իր զրույցը երիտասարդը, որպեսզի կողքի նստածները ևս լսեն իրեն: Իմ սերունդը մեծացել է հեռուստացույցով, ռեակտիվ ինքնաթիռներով, տիեզերական ճանապարհորդությամբ, ինտերնետով, ատոմային էներգիայով և...,- նա դադարեցրեց թվարկումը, որպեսզի գարեջրից մի կում անի, և այդ ժամանակ էլ ծերունին օգտվեց առիթից ու ասաց.
-Դուք ճիշտ ես, զավաս: Մենք այդ ամենը չեն ունեցել, այդ պատճառով էլ ստեղծել ենք դրանք: Իսկ հիմա մտածիր, թե ինչ ես անում դու՝ քո հետագա սերունդների համար...
Բարը թնդաց ծափահարություններից:
Եվ իրոք, փորձեք մի պահ խորհել, թե ինչ եք Դուք թողնում Ձեր զավակների, հետագա սերունդների համար: ՈՒ պարտադիր չէ, որ դա լինի հայտնագործություն կամ նորամուծություն...
Комментариев нет:
Отправить комментарий