Այսօր Սթունհենջը համարվում է Մեծ Բրիտանիայի կարևորագույն հուշարձաններից մեկը: Բայց քչերը գիտեն, որ ընդամնեը 100 տարի առաջ այն աճուրդով հանվել էր վաճառքի:
Սոլսբերի հարթավայրում գտնվող քարե այս կառույցը ներկայումս ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և տարեկան հազարավոր զբոսաշրջիկների է հյուրընկալում իր մոտ: Այդ իսկ պատճառով է տարօրինակ է կարծել, որ Անգլիայի նշանավոր հուշարձանը ինչ որ ժամանակ գնվել է մի փաստաբանի կողմից: Ավելին՝ դրա գնորդը այն նվիրել է իր կնոջը, ում այդքան էլ դուր չի եկել այն: Սա առավել ծանրակշիռ վարկածներից մեկն է: Մեկ այլ վարկածի համաձայն՝ նա դա գնել է, որպեսզի օտարերկրացիները չկարողանան այն ձեռք բերել:
Սոլսբերի հարթավայրում գտնվող քարե այս կառույցը ներկայումս ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և տարեկան հազարավոր զբոսաշրջիկների է հյուրընկալում իր մոտ: Այդ իսկ պատճառով է տարօրինակ է կարծել, որ Անգլիայի նշանավոր հուշարձանը ինչ որ ժամանակ գնվել է մի փաստաբանի կողմից: Ավելին՝ դրա գնորդը այն նվիրել է իր կնոջը, ում այդքան էլ դուր չի եկել այն: Սա առավել ծանրակշիռ վարկածներից մեկն է: Մեկ այլ վարկածի համաձայն՝ նա դա գնել է, որպեսզի օտարերկրացիները չկարողանան այն ձեռք բերել:
Անկախ շարժիչ ուժից՝ 101 տարի առաջ, 1915 թ․-ի սեպտեմբերի 21-ին, միլիոնատեր Սեսիլ Չաբբը, Սոլսբերիի աճուրդում 6,6 հազար ֆունտ ստերլինգ վճարեց հուշարձանի համար և դարձավ դրա սեփականատերը:
Սեսիլի կինը՝ Մերին, չգնահատեց ամուսնու հայրենասիրությունն ու ռոմանտիզմը գուցե այն պատճառով, որ նվերի գինն այնքան էլ մեծ չէր: Այսօրվա դրությամբ այն կազմում էր 680 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 1 միլիոն դոլար):
Սթունհենջի ներկայիս կառավարչի Հիզեր Սեյբարի խոսքերով՝ Մերին գնացել էր աճուրդին, որպեսզի վարագույների հավաքածու ձեռք բերեր, բայց ամուսինը լրիվ այլ բան էր գնել:
Լուսանկարում նրանք են․
1918 թ․-ի հոկտեմբերի 26-ին, Առաջին Համաշխարհային պատերազմին վերջ դրած Կոմպիենի զինադադարից 16 օր առաջ, Սեսիլ Չաբբը որոշեց Սթոունհենջը փոխանցել հասարակությանը, ինչի մասին վկայում են այս փաստաթղթերը:
Դրանք վերծանած այս տեսքն ունեն․
Մեկ տարի անց, առատաձեռն բրիտանացին կառավարության կողմից պարգևատրվեց «սըր» տիտղոսով և դարձավ Սթոունհենջի առաջին բարոնը:
Չաբբը հուշարձանը հանձնեց ժողովրդին, բայց նախօրոք երկու պայման դրեց: Առաջինի համաձայն՝ այնտեղ այցելող մարդիկ պետք է մուտքի համար 1 շիլլինգ վճարեին: Իսկ երկրորդ կետով՝ տեղի բնակիչները կարող էին Սթոունհենջ այցելել միանգամայն անվճար և օրվա ցանկացած պահի:
Այսօր արդեն այդ հուշարձանը համարվում է անգլիական ժառանգություն և ցավոք, իշխանությունները չեն հետևում Սեսիլի դրած պայմանին․ այսօրվա դրությամբ Սթոունհենջի մուտքի վճարն արժե 14,5 ֆունտ ստերլինգ: Չնայած մասնագետները պնդում են, որ 100 տարի անց հենց այդքան արժե 1915 թ․-ի 1 շիլլինգը:
Սեսիլ Չաբբը մահացավ 1934 թ․-ին: Նրա որդին՝ սըր Ջոն Չաբբը՝ 1957-ին: Նա ժառանգ չէր թողել, ինչի արդյունքում Սթոունհենջի բարոնի տիտղոսը վերացավ:
Այսօր քչերին է հայտնի Սեսիլ Չաբբի անունը, սակայն նրա ծննդավայր Շրուտոնում գտնվող տան վրա հուշատախտակ է փակցված, որում մասնավորապես ասված է, որ սա Սըր Սեսիլ Հերբերտ Էդուարդ Չաբբի ծննդավայրն է, ով 1918 թ․-ին ժողովրդին վերադարձեց Սթոունհենջը:
Բայց շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչպես էր Սթոունհեջը հայտնվել աճուրդում: Բանն այն է, որ հուշարձանը տեղի աբբայությունից առգրավվել էր դեռևս Հենրիխ 8-րդի օրոք (1491-1547 թթ․) և այդ օրվանից գտնվում էր մասնավոր սեփականատերերի ձեռքում:
Տարօրինակ քարերով հողի վերջին սեփականատերը ոմն սըր Էդմունդ Անտրոբուսն էր: Գրենադերյան հեծելազորի լեյտենանտ Անտրոբուսը զոհվել էր բելգիական Կրուզեյկայում, 1914 թ․-ի հոկտեմբերին, Առաջին Համաշխարհային պատերազմի առաջին ճակատամարտերից մեկում:
Հենց նրա մահից հետո էլ ողջ ունեցվածքը դրվեց աճուրդի:
Դժվար է ասել, թե ինչպիսի ճակատագիր կունենար աշխարհի խորհրդավոր հուշարձաններից մեկը, եթե դրա հողի սեփականատերը չզոհվեր պատերազմում կամ աճուրդում այն գնած Չաբբի կինը չլիներ բծախնդիր և ընդուներ ամուսնու նվերը: Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր Սթոունհեջը կանգուն է և ներկայացված է հանրությանը: Տարեկան 300 հազար զբոսաշրջիկ ընդունող հուշարձանը ներկայումս վերանորոգման փուլում է գտնվում, որի վրա բրիտանական կառավարությունը ավելի քան 27 միլիոն ֆունտ ստերլինգ պետք է ծախսի:
Սթոունհենջը առ այսօր հանելուկ է մարդկանց համար: Դրա իրական նշանակության վերաբերյալ գիտնականներն արդեն երկար ժամանակ վիճում են: Մի մասը կարծում է, որ դա զոհարան է եղել, մյուս մասը հակված է մտածել, որ հնագույն աստղադիտարանն է, երրորդ խումբն էլ պնդում է, որ դա... պարահրապարակ է եղել:
Комментариев нет:
Отправить комментарий