Փողոցում քայլելիս միանշանակ կարելի է համոզվել, որ մարդկանց մեծամասնությունը ջինս է կրում:
Հավանաբար, Դուք ևս այս պահին ջինսով եք: Զգեստապահարանի այս մասնիկը հանդիսանում է ժամանակակից աշխարհի անբաժանելի մասը: Բայց այդ, այն կարելի է գնել ցանկացած տեղից և բավականին մատչելի գներով:
Հավանաբար, Դուք ևս այս պահին ջինսով եք: Զգեստապահարանի այս մասնիկը հանդիսանում է ժամանակակից աշխարհի անբաժանելի մասը: Բայց այդ, այն կարելի է գնել ցանկացած տեղից և բավականին մատչելի գներով:
Արդյո՞ք բոլոր ջինս կրողները գիտեն` ինչ է իրենից ներկայացնում ջինսի ետևի մասում ամրացված երկաթյա կտորը: Թվում է` դրանք անիմաստ ատրիբուտներ են: Այդ դեպքում ինչու են ստեղծվել:
Ջինսերի պատմության սկիզբը հիշատակվում է դեռևս 140 տարի առաջ` 1872 թվականին: Այդ ժամանակ կովբոյներին, հանքագործներին և պարզապես շարքային քաղաքացիներին անհրաժեշտ էին պրակտիկ զգեստներ, որոնք կարող էին կրել ցանկացած պահի և որոնք երկար կօգտագործվեն: Եվ ահա, մի անգամ, երբ ամերիկացի գյուտարար Ջեկոբ Դևիսը նորոգում էր իր հագուստը, նրա գլխում մի միտք հղացավ` օգտագործել ժամանակից գամեր և շուտ պատռվող հատվածները դրանցով ամրացնել:
Դևիսը որոշում է իր գյուտի կրկնօրինակը ստանալ, սակայն հայտ ներկայացնելու համար նրան գումար էր անհրաժեշտ: Այդ ժամանակ նա դիմում է ձեռնարկատեր Լևի Ստրաուսսին: Հենց այն նույն Լևիին, ով արդեն իսկ նախաձեռնել էր մեծ ժողովրդականություն վայելող կոպիտ տաբատների` ջինսերի կարի գործընթացը:
Ջեկոբ Դևիսը |
Եվ հենց այսպես 1873-ին նրանք ձեռք բերեցին հագուստի մետաղական գամերի միասնական կրկնօրինակ: Հաջող քայլ էր: Լևի Ստրաուսսը նորարությունն օգտագործեց ջինսեր ստեղծելիս: Արդյունքում տաբատներն այնքան ամուր դարձան, որ դրանք պարզապես հնարավոր չէր պատռել: Դա նրա ընկերությանն ավելի մեծ ճանաչվածություն բերեց:
Մեր օրերում ջինսերին այդչափ ամրությունն այլևս անհրաժեշտ չէ, սակայն որպես անբաժանելի ատրիբուտ` ամրակները մնացել են գրպանների և եզրերի վրա: Եվ ինչպես կարելի է ենթադրել, սա շատ հաջող PR քայլ է:
Комментариев нет:
Отправить комментарий