Ալեքսանդր Մակեդոնացու վերջին ցանկությունը



Ասում են, մահանալիս Ալեքսանդր Մակեդոնացին իր մոտ է կանչում կայսրության լավագույն զորահրամանատարներին և հանձնարարում, որպեսզի. 



1. Իր դագաղը տանեն կայսրության այդ ժամանակվա ամենալավ բժիշկները
2. Որպեսզի իրենց ուղեկցող թափորի ճանապարհին թափվեն ոսկեդրամներ ու թանկարժեք քարեր
3. Եվ վերջում, որ իր ձեռքերը դուրս ընկած լինեն դագաղից:

Երբ զորահրամանատարները իրենց լսածից ապշած հարցրեցին, թե ինչի՞ համար են այդ ամենը, Մակեդոնացին պատասխանում է.
-Թող իմ դագաղը ամենալավ բժիշկները տանեն, որպեսզի բոլորը տեսնեն, որ ամենալավ բժիշկներն անգամ անզոր են մահվան առջև: Ամբողջ ճանապարհին թանկարժեք քարեր ու ոսկեդրամներ նետեք, որպեսզի բոլորը տեսնեն, որ այն հարստությունը, որը կուտակում ենք այս աշխարհում, հենց այստեղ էլ մնում է: Եվ վերջում, թող բոլորը տեսնեն իմ` ամբողջ աշխարհի տիրակալի ձեռքերը` դագաղից կախ, որպեսզի հասկանան, որ նույնիսկ ես, այս աշխարհից, գնում եմ ձեռնունայն: