Մահապատիժը, շարունակում է մնալ աշխարհի ամենավիճելի հարցերից մեկը:
Մահապատժի կողմնակից պետություններից գիգանտները ԱՄՆ-ն ու Չինաստանն են:
Ճապոնինա, այն քիչ պետություններից է, որտեղ մինչ օրս խրախուսվում է մահապատիժը: Այնտեղ մահապատժի դատապարտվածին նունիսկ չեն ասում, թե երբ է այն ի կատար ածվելու: Դատապարտվածները նստում են մենախցերում, համատարած լռության մեջ այնքան ժամանակ, մինչև նրա հետևից չեն գալիս ևչեն ուղեկցում կախաղանի մոտ: Այո, այո, հենց կախաղանի. Ճապոնիայում մինչ օրս մահապատիժն իրականացնում են կախելու միջոցով:
Դատապարտյալը երբեմն ստիպված է լինում իր մահապատժին սպասել մի քանի տարի:
Չնայած ամբողջ աշխարհի վրդովմունքին, Ճապոնիան չի պատրաստվում փոխել իր որդեգրած քաղաքականությունը այդ հարցում: Ճապոնիայի բնակչության 80%-ը կողմ է արտահայտվել մահապատժին և դրանց իրականացումը անցյալ տարվա համեմատ աճել է: