Երևի քչերը կպատկերացնեն, որ մեր առօրյայի բաղկացուցիչ մաս կազմող սուրճի պատճառով երբեմն մարդկանց մահապատժի են ենթարկել:
Բայց փաստը մնում է փաստ: Իսկ ամեն ինչ սկսվեց հեռավոր 15-րդ դարում:
15-րդ դարի կեսերին սուրճը հայտնվեց Օսմանյան կայսրությունում: Այս ըմպելիքը այնքան դուր եկավ Կոստանդնուպոլիս բնակիչներին, որ արդեն մի քանի տարի անց այդտեղ հայտնվեց աշխարհում առաջին սուրճի խանութը: Սուրճը լայն թափով տարածվեց Արևելքում: Տեսնելով հավատացյալներին, որոնք ավելի շատ ժամանակ էին անցկացնում սրճարաններում, քան զբաղվում հավատքով, հոգևորականները Մուհամմեդի անունով անիծեցին այդ ըմպելիքը: 1511 թ.-ին Մեքքայում հրաման արձակվեց՝ սուրճի օգտագործման արգելման վերաբերյալ՝ որտեղ էլ որ լիներ դա, իսկ ով կհամարձակվեր չենթարկվել՝ դաժան պատիժ էր սպասվում: Չնայած այդ խիստ օրենքին, սուճը առաջվա պես ըմպում էին, և ժամանակի ընթացքում հոգևորականները ստիպված էին հաշտվել այդ հանգամանքի հետ:
Սակայն, 16-րդ դարում տարածված սրճամոլությունը սկսեց անհանգստացնել Օսմանյան կայսրության իշխանավորներին: Նրանք գտնում էին, որ սուրճը «բացում է» լեզուն և ամեն մի սրճարանից տարածվում էին անցանկալի լուրեր քաղաքականության վերաբերյալ: Սուրճը համարվեց «սատանայական ըմպելիք» և օրենքից դուրս հայտարարվեց, սրճարանները փակվեցին, իսկ դրա սիրահարներին մահապատժի ենթարկեցին՝ կարելով սուրճի պարկերի մեջ նետում էին ծովը: Սուլթան Մուհամմեդ 4-րդի օրոք նորանոր մահապատճի ձևեր էին մտցվում սուրճի սիրահարների համար: Այս ամենը արդյունքում հարուցեց բնակիչների զայրույթը և սուլթանը ի վերջո զիջումների գնաց և սուրճը շարունակեց իր հաղթարշավը դեպի Եվրոպա:
Բավարար քանակով սուրճը մարդու օրգանզիմի համար օգտակար է: Այն մարդուն խելացի է դարձնում, նիհարեցնում է, իջեցնում է դիաբետով, Ալցգեիմերի և Պարկիսոնի հիվանդություններով տառապելու ռիսկը, օգտակար է երիկամների համար և իր մեջ բավական քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում: Սուրճը խորհուրդ է տրվում նաև երկար ժամանակ համակարգչի առջև անցկացնողներին: Ինչպես պարզել են Տոկիոյի համալսարանի գիտնականները, սուրճը խոնավեցնում է աչքը, որը չորանում է երկար ժամանակ համակարգչի առջև նստելուց: