«Ժամանակը ոսկի է»


Պատկերացրեք, որ գոյություն ունի մի բանկ, որը ամեն օր ձեր հաշվին փոխանցում է 86400$: Այն գումարը, որը կմնա ձեր հաշվին ծախսեր կատարելուց հետո, մյուս օրվա վրա չի փոխանցվում: Գիշերը հաշիվը զրոյանում է: Հաշվին այդ գումարի հոսքը ցանկացած պահի կարոք եք կանգնեցնել: Ի՞նչ կանեիք դուք այդ գումարով:
Իրականում, մեզանից յուրաքանչյուր ունի այդպիսի բանկ: Եվ այդ բանկի անունը Ժամանակ է: Ամեն առավոտ այն մեզ տալիս է 86400 վայրկյան վարկ: Ամեն գիշեր զրոյացնում այն: Մնացորդը չի փոխանցվում հաջոր օրվա գումարի վրա: Հաշիվը երբեք գերծախս չի ունենում: Ամեն օր սկսվում է նոր հաշվարկ: Եթե դուք չեք օգտագործում ձեր օրեկան վարկը, ապա կորուստը միայն ձերն է: Հետդարձի ճանապարհ չկա: Մենք պարտավոր ենք ապրել ներկայով՝ մեզ տրված վարկի հաշվին: Ինչ-որ բանի հասնելու համար մենք պետք է ճիշտ ներդրում կատարենք:
Որպեսզի հասկանանք տարվա արժեքը, հարցրեք դիմորդից, որը կտրվել է ընդունելության քննություններից:
Որպեսզի հասկանաք ամսվա արժեքը, հարցրեք մորը, որը թերքաշ երեխա է ունեցել:
Որպեսզի հասկանաք մեկ ժամի արժեքը, հարցրեք սիրահարին, որը սպասում է հանդիպմանը:
Որպեսզի հասկանաք մեկ րոպեի արժեքը, հարցրեք մարդուն, որը ուշացել է գնացքից:
Որպեսզի հասկանաք մեկ վայրկյանի արժեքը, հարցրեք նրան, ով խույս է տվել ավտովթարից:
Որպեսզի հասկանաք վայրկյանի մեկ հարյուրերորդի արժեքը, հարցրեք մարզիկին, որը գրավել է երկրորդ հորիզոնականը:

Արժեվորք ամեն մի ակնթարթը, որը դուք անցկացրել եք ձեր սիրած անձնավորության հետ: Ինչ եղել է երեկ, դա արդեն պատմություն է: Ի՞նչ կլինի վաղը՝ ոչ ոք չի կարող իմանալ: Այսօրվա օրը...նվեր է: