Երաժշտական ճանապարհներ

Սրանք կոչվում են Երաժշտական ճանապարհներ:
Առաջին անգամ կիրառվել են Դանիայում՝ 1995 թվականին: Այն, որ արտասահմանում լավ ճանապարհները շքեղություն չեն, դրա մասին բոլորը գիտեն, իսկ այ որ կարելի է նաև այն օգտակար դարձնել, շատ քչերի մտքով կանցներ: Օրինակ ԱՄՆ-ում, այս նույն ճանապարհներով 60կմ/ժ արագությունով երթևեկելիս կարող եք ունկնդրել Բեթհովենի և Բախի ստեղծագործությունները: Գաղտնիքը հատուկ ձայնային տատանումների մեջ է. անվադողերը շփվելով ասֆալտին հարմարեցված կտրվածքների հետ, յուրահատուկ ձայներ են հանում: 
Աշխարհում այսպիսի ճանապարհներ կան ընդամենը 4 երկրում՝ Դանիա, Հրվ. Կորեա, ԱՄՆ և Ճապոնիա: