Ամերիկյան Օրեգոն նահանգում, Պորտլենդից 50 մղոն հեռավորության վրա է գտնվում լքված բնակավայրը՝ Իդիոտվիլ (Idiotville) անվանումով:
Բանը նրանում է, որ 1970-ական թթ.-ին այստեղ եղել է անտառին կից փայտի վերամշակման աշխատակիցների համար ճամբար: Դա այնքան հեռու էր բնակելի վայրերից, որ նրա բնակիչները երբեմն ասում էին. «Միայն հիմարները կարող են աշխատել այնտեղ»:
Այստեղից էլ առաջացել է տեղանքի անվանումը, իսկ հոսող մոտակա գետը՝ Հիմար գետ (Idiot Creek): Այդպես էլ տեղանքի անունն ամրագրվեց և 1977 թ.-ին մտցվեց ԱՄՆ-ի տեղանունների ցուցակի մեջ: