Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Հնդկաստանը եւ Չինաստանը:
Արդյունքներով, որ ստացել են շվեյցարացի հետազոտողները, պարզվել է, որ ամենազինվածն ամերիկացիներն են:
Այսպիսի վիճակագրություն հրապարակվում է ամեն տարի՝ հիմնված կառավարական տվյալների, ԶԼՄ-ների հրապարակումների և մասնավոր հետազոտությունների վրա:
Եթե յուրաքանչյուր 100 ամերիկացու բաժին ընկած 90 հրազենը բազմապատկենք բնակչության թվով, ապա կստանանք 270 միլիոն հրազեն: Հենց այսքան զենք կա ամերիկացիների ձեռքին:
Համաձայն «Ռոյթեր» գործակալության տվյալների՝ ԱՄՆ-ը ձեռք է բերում աշխարհում արտադրվող ութ միլիոն ատրճանակների կեսից ավելին՝ չորսուկես միլիոն:
Փաստորեն աշխարհի յոթ քաղաքացուն բաժին է ընկնում մեկ հրազեն: Եթե ցուցակից հանենք ԱՄն-ը, ապա հաշվարկը կլինի մեկը տասի հարաբերությամբ:
ԱՄՆ-ի առաջնությանն այս ցուցակում նպաստել է երկրում գործող զենքի մասին օրենքը:
Ամերիկյան հասարակությանն այդ օրենքը բաժանել է երկու մասի. մի մասը համարում է, որ այն արդարացված է, իսկ մյուսը՝ սխալ, քանի որ դպրոցներում, խանութներում եւ փողոցներում կատարվող սպանությունները դրա հետևանքն են:
Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ բնակչության ձեռքին կա շուրջ 46 միլիոն ատրճանակ և ինքնաձիգ: Սակայն Հնդկաստանն իր «զինվածությամբ» հետ է մնում ԱՄՆ-ից. այնտեղ յուրաքանչյուր 100 քաղաքացու բաժին է ընկնում չորս հրազեն:
Երրորդ հորիզոնականում Չինաստանն է: Այնտեղ «զինված» է 40 միլիոն քաղաքացի: Հաշվի առնելով բնակչության թվաքանակը՝ նշենք, որ 100 բնակչին բաժին է ընկնում երեք հրազեն:
Հետո Գերմանիան է, Ֆրանսիան, Մեքսիկան, Բրազիլիան եւ Ռուսաստանը: Յուրաքանչյուր 5-րդ ռուսաստանցին զենք ունի: Երկրի 13 միլիոն բնակիչ զենք է կրում:
Շատ պետություններ, որոնք նույնացվում են բռնության հետ, շատ ավելի քիչ են զինված: Օրինակ, Նիգերիայում յուրաքանչյուր հարյուր քաղաքացու բաժին է ընկնում ընդամենը մեկ հրազեն:
Աշխարհում կա շուրջ 875 միլիոն հրազեն, որից 650 միլիոնը քաղաքացիների ձեռքին է, 225 միլիոնը՝ զինվորականների: Եվ այդ ողջ զինանոցի միայն 12 տոկոսն է օրինական գրանցված: