19-րդ դարի 90-ականներին Դետրոիտի էլեկտրական կազմակերպություններից մեկում, շաբաթը 11 դոլարով աշխատում էր մի երիտասարդ:
Նա աշխատում էր օրեկան 10 ժամ, վերադառնալով տուն կեսգիշերին, նա աշխատում էր տան ամբարում՝ փորձելով ստեղծել շարժիչի նոր տեսակ: Նրա հայրը գտնում էր, որ որդին զուր ժամանակ է վատնում, իսկ հարևանները նրան խելագար էին համարում, ոչ ոք չէր հավատում, որ այդ զբաղմունքից մի օգտակար բան դուրս կգա: Ոչ ոք, բացի նրա կնոջից...
Նա օգնում էր նրան գիշերները՝ մի քանի ժամ ձեռքում բռնած պահելով կերոսինե լամպը: Ձեռքերը կապտում էին ցրտից, ատամները կափկափում, բայց...Նա այնպե՜ս էր հավատում ամուսնուն:
Տարիներ անց ամբարից շարժիչի հռնդյուն լսվեց: Հարևանները տեսան, թե ինչպես է ճանապարհով, առանց ձիերի, մեկ սայլի մեջ գնում խելագարն ու նրա կինը: Հրաշագործին անվանում էին Հենրի Ֆորդ:
Երբ Ֆորդից հարցազրույց էին վերցնում, լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ո՞վ կցանկանար լինել հաջորդ կյանքում: Հանճարը պարզ պատասխանեց. «Ինձ համար մեկ է...միայն թե կողքիս լինի իմ կինը»: